15:18 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
генеральный секретарь и главный тренер Национальной ассоциации гольфа Армении Карен Оганесян

Գոլֆը ներառվել է Վեցերորդ Համահայկական խաղերի ծրագրում

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41210

12 երկիր ներկայացնող 25 գոլֆ խաղացողներ կմասնակցեն 2015 թվականի Համահայկական խաղերի գոլֆի մրցումներին

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3 – Sputnik. Գոլֆը որպես առանձին մարզաձև ներառվել է Վեցերորդ Համահայկական խաղերի ծրագրում։ Համահայկական խաղերը մեկնարկել են Երևանում նախօրեին, «Sputnik–Արմենիա» պորտալին հայտնեց Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի գլխավոր մարզիչ և գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` խաղերին կմասնակցեն 25 գոլֆ խաղացողներ` 12 երկրից։ «Գոլֆի մրցաշարի բացումն ու մասնակիցների գրանցումը տեղի կունենա օգոստոսի 5-ին, իսկ մրցումները կտևեն չորս օր։ Տղաներն ու աղջիկները առանձին կմրցեն։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մրցախաղը կանցկացվի Երևանի Ararat Valley Country Club–ում, Վահագնի թաղամասի մոտակայքում։

«Հայաստանից մասնակցում են երեք տղա և մեկ աղջիկ։ Գոլֆ խաղացողներ կլինեն նաև Շվեդիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից», – ավելացրեց Հովհաննիսյանը։

Համահայկական վեցերորդ խաղերին կմասնակցի ավելի քան 6.35 հազար հայ մարզիկ` աշխարհի 175 երկրից, որոնք կմրցեն 17 մարզաձևում (յոթով շատ` անցած տարվա խաղերից), այդ թվում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, թեթև ատլետիկա)։

Մրցումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մի շարք քաղաքներում և Արցախում։
Համահայկական վեցերորդ խաղերը կավարտվեն օգոստոսի 13-ին:

Գլխավոր թեմաներ