19:01 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Международный аэропорт Звартноц

Ավիաընկերությունների ներկայացուցիչներն աննպատակահարմար են համարում գիշերային թռիչքներն առավոտյան ժամեր տեղափոխելու նախաձեռնությունը

© Corporacion America
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Ավիաընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ գիշերային ժամերին իրականացվող թռիչքները ցերեկային ժամեր տեղափոխելու դեպքում ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթերին

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի –Sputnik. Օգոստոսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել են լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթեր իրականացնելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթերի տեղափոխման հնարավորությունը` կարևորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովման հարցը:

Ավիաընկերությունների ներկայացուցիչները գիշերային չվերթերի իրականացումը հիմնավորել են տարանցիկ երթևեկության համար հարմարավետ միակցումներով` պնդելով, որ ժամերի տեղափոխման դեպքում տարանցիկ ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթերին` ճամփորդությունը շարունակելու համար:

Արդյունքում, որպես հնարավոր լուծում, ուղևորների հարմարավետ ճամփորդության ապահովման նպատակով քննարկվել է լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթերի իրականացման հնարավորությունը, ինչն ավիաընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն գլխամասային գրասենյակների հետ:

Գլխավոր թեմաներ