22:28 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ани Манджунян

Սպանված էքստրասենսին դեռ չորս ամիս առաջ էին զգուշացրել, որ մահանալու է

© Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3975 0 0

Կարեն Ափոյանը վստահեցնում է, որ սպանությունը մասնագիտական աշխատանքի հետ կապ չունի

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Նախօրեին սեփական տանը սպանված էքստրասենս Անի Մաջնունյանին նրա գործընկերը` էքստրասենս Կարեն Ափոյանը, դեռ չորս ամիս առաջ էր հայտնել, որ կնոջ կյանքի գիծը կարճ է։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։

Ափոյանը վստահեցրել է, որ սպանությունը մասնագիտական աշխատանքի հետ կապ չունի: «Մտածել են` միայնակ կին է, հարազատ չուներ, անպաշտպան է»,– ասել է էքստրասենսը:

Կարեն Ափոյանի կարծիքով` սա ոստիկանության համար դժվար բացահայտվող գործ չէ:

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու էքստրասենսը չի կարողանում իր հետ կատարվելիք դեպքերը գուշակել։

«Նախ դա գուշակություն չէ: Անին հիրոմանտիայով էր զբաղվում:  Դա գուշակություն չէ, այլ բացահայտում: Մի օրում կարող է  մարդու  ճակատագիրն ամբողջությամբ փոխվել: Որոշ բաներ  կարող ես տեսնել, զգուշացնել, բայց ֆանտաստիկ գուշակություններ անելը  ամեն մարդու տրված չէ: Ավելին` հաճախ շատ տեղեկատվություն չարի ուժի ազդեցությամբ է գալիս»: 

Օգոստոսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ էր ստացել, որ Մազմանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին բնակարանի տիրուհու` էքստրասենս Անի Մաջնունյանի դին։

53-ամյա Անի Մաջնունյանի դիակի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:

Ըստ թեմայի

Երևանում սպանել են «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենսին

Գլխավոր թեմաներ