23:31 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Танки, военные учения

Զինված ուժերի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար. Հայաստանը «Տանկային բիատլոնի» ֆավորիտներից է

© Sputnik / Кирилл Брага
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
223 0 0

ՌԴ ԶՈւ–ի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիատլոն» մրցույթին մասնակցում է 13 երկիր ներկայացնող 39 անձնակազմ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Հայաստանի, Ղազախստանի, Սերբիայի թիմերը լավ արդյունքներ են ցուցադրում Բանակային միջազգային խաղերի շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» հրաձգարանում անցկացվող «Տանկային բիատլոն» մրցույթում, չորեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ–գնդապետ Օլեգ Սալյուկովը։

«Որոշ տեսակետից սա արդեն ոչ միայն տանկիստների, այլ նաև տեխնիկայի մրցույթ է։ Ուշադրություն դարձրեք` հիմա լավ ցուցանիշներ են գրանցում Ղազախստանի, Հայաստանի, Սերբիայի ներկայացուցիչները, սակայն շատ մեծ ուշադրության են արժանի չինացիները, քանի որ նրանք մասնակցում են իրենց տեխնիկայով», – ասել է Սալյուկովն`ընդգծելով, որ չինացի զինվորականները, նախորդ տարվա համեմատ, ավելացրել են իրենց տանկերի շարժիչների հզորությունը։

Նա նշել է, որ «Տանկային բիատլոնը» ինչպես Ռուսաստանի, այնպես ել մնացած մասնակից երկրների համար դարձել է սեփական տեխնիկան կատարելագործելու հզոր խթան։ 

«Մենք ևս որոշակի նորամուծություններ ունենք, սակայն մեր տանկերում ամեն ինչ միանման պայմաններով է… Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե ամեն մեկը խաղերին մասնակցեր սեփական տեխնիկայով, ինչպես հիմա Չինաստանն է անում։ Սակայն այստեղ կան որոշակի առանձնահատկություններ և նրբություններ», – նշել է գլխավոր հրամանատարը։

«Մրցումներին ներկա են նաև արտադրող գործարանի ներկայացուցիչները, կարծում եմ` առաջիկայում կայցելեն նաև մնացած ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։ Եվ մենք մշտապես շփվում ենք գործարանի ներկայացուցիչների հետ», – նշել է Սալյուկովը։

Նրա խոսքով` մրցումներն օգնում են բացահայտել ինչպես տեխնիկայի թերությունները, այնպես էլ շահագործման հարցում գոյություն ունեցող բացթողումները և, սերտ կապ հաստատելով արտադրողների հետ, վերացնել դրանք։

ՌԴ Զինված ուժերի պատմության ընթացքում կազմակերպված առաջին Բանակային միջազգային խաղերն անցկացվում են օգոստոսի 1–15–ը Նովոսիբիրսկից մինչև Կասպիյսկ։ Իրենց վարպետությունն ու պրոֆեսիոնալիզմը ցուցադրում են 17 երկրներից ժամանած 57 թիմեր։ Մրցումներն անցկացվում են 14 դիսցիպլիններում, որոնցում կխաղարկվի 480 կոմպլեկտ մեդալ։

«Տանկային բիատլոն» մրցույթին մասնակցում է 13 երկիր ներկայացնող 39 անձնակազմ։ Անհատական մրցարշավի արդյունքում կորոշվեն երեք լավագույն տանկային անձնակազմերն ու ութ թիմերը, որոնք օգոստոսի 13–ին կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին։

Գլխավոր թեմաներ