00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. ԱՄՆ–ն պետք է ներողություն խնդրի Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծության համար

© Sputnik / В. Лагранж / Անցնել մեդիապահոցСкульптура "Хиросима"
Скульптура Хиросима - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռմբակոծության համար ներողություն խնդրելու արդար պահանջ կա, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության համար ԱՄՆ–ի ներողության անհրաժեշտության մասին «Սպուտնիկ. Կարծիքներ» հարցման արդյունքների համաձայն՝ ճապոնացիների 61 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ներողություն խնդրի այդ քաղաաքների ռմբակոծությունների համար:

Հարցվածների 74 տոկոսն էլ կարծում է, որ ատոմային ռմբակոծությունները չի կարելի արդարացնել պատերազմով, քանի որ զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ: Ճապոնացիների 10 տոկոսն էլ կարծում է, որ ատոմային այդ ռմբակոծությունները նպատակ են ունեցել վերջ դնելու պատերազմին:

Այն հարցին. «Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք, ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ներողություն խնդրի 1945-ին Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների զոհերի համար, ճապոնացիների մեծ մասը՝ մոտ 61 տոկոսը, միանշանակ «այո» է ասել: Եվ միայն 11 տոկոսն է կարծում, որ ներողության կարիք չկա: Մոտ 30 տոկոսը չի կարողացել պատասխանել հարցին:

Հարցումն անցկացրել է Populus ընկերությունը՝ «Սպուտնիկ» լրատվական գործակալության համար: Հարցմանը մասնակցել է Ճապոնիայի 18-64 տարեկան 1004 քաղաքացի:

«Առաջին և, բարեբախտաբար, վերջին անգամ մարդկության պատմության մեջ կիրառվեց միջուկային զենք, որի հետևանքներն առայսօր տեսանելի են, ճակատագրեր են խեղվել, ինչը մեծ հետք է թողել նաև ճապոնացիների ինքնագիտակցության վրա։ Եվ բնական է, որ կա ներողություն խնդրելու արդար պահանջ,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել քաղաքագետ Նարեկ Գալստյանը: 

Նրա խոսքով, խնդիրը զուտ ներողություն խնդրելը չէ: «Միացյալ Նահանգները կարող  է շատ դյուրին ձևով ներողություն խնդրել դրա համար, բայց, միևնույն է, այդ ժամանակ այդ քայլը համարվեց «անհրաժեշտ չարիք»: Այսինքն՝ ամերիկացիները կարողացան հասնել Ճապոնիայի կապիտուլիացիային և խուսափել ավելի մեծաթիվ զոհերից և քաղաքացիական, և զինվորական շրջանակներում»,- ասել է նա:

Միացյալ Նահանգների կողմից  ճապոնական այդ քաղաքների միջուկային ռմբակոծության հարցը մինչև հիմա էլ մասնագիտական շրջանակներում բանավեճի առարկա է:

Մի խումբ մասնագետներ քննադատում են այդ իրողությունը՝ մարդասիրական դիտանկյունից,  մյուս խումբն էլ պնդում է, որ ռազմավարական տեսանկյունից արդարացված էր, ինչը կանխեց ավելի մեծաթիվ զոհերի հավանականությունը:

Նարեկ Գալստյանի խոսքով՝ տարիների հեռվից այս իրողությունը դժվար է գնահատել: «Հումանիստական տեսանկյունից, իհարկե, քայլն արդարացված չէր: Մյուս տեսանկյունից, շատերը կարծում են, որ դա ոչ միայն Ճապոնիայի, այլև ամբողջ Ասիայի համար բախտորոշ նշանակություն ունեցավ և, ըստ էության, կանխեց Ճապոնիայի հետագա գործողությունները Ասիական- խաղաղօվկիանոսյան ճակատում»,- ասել է նա:

Ճապոնական ողբերգությունը պատճառ դարձավ, որ հետագայում ընդունվեն մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցով արգելվեցին և ավելի հստակեցվեցին, թե որտեղ և ինչ պայմաններում կարելի է միջուկային փորձարկումներ իրականացնել և, բնականաբար, արգելվեց դրանց օգտագործումը խաղաղ բնակչության նկատմամբ:

«Լուրեր էին պտտվում, թե բալկանյան պատերազմում ԱՄՆ-ն  օգտագործել է «կեղտոտ ռումբեր»՝  փոքր մասշտաբի միջուկային էֆեկտ ապահովող ռումբեր: Այսինքն, ըստ էության, չենք կարող վստահորեն ասել, որ նման իրադարձություններ չեն կրկնվի, գուցե, ոչ այդ մասշտաբի, բայց, ամեն դեպքում, չի բացառվում»,- նկատել է քաղաքագետը:

Կոնկրետ Միացյալ Նահանգների վարքը կանխատեսելը, Գալստյանի խոսքով, «անշնորհակալ» գործ է, քանի որ այդ երկիրը մարդկանց և մասնագետներին զարմացնելու մեծագույն վարպետ է:  «Հետևաբար՝ չեմ կարծում, որ ճիշտ կլինի վստահորեն ասել, որ ԱՄՆ այսուհետև կառաջնորդվի բացառապես միջազգային նորմերի պահպանմամբ»,- ընդգծել է քաղաքագետը:

Լրահոս
0