10:22 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ани Манджунян

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության դրդապատճառը վրեժն է եղել

© Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4961 0 0

Անին առանձնակի շքեղ պայմաններում չի ապրել և այդքան էլ հարմար մարդ չէր գողության համար: Մյուս կողմից էլ՝ զուտ գողության նպատակով տուն ներխուժողները նման դաժան ձևով չէին սպանի նրան

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «ATV հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Վեցերորդ զգայարանից» հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի մարմնի վրա մոտ 6 տասնյակ կտրող-ծակող վնասվածքներ են հայտնաբերվել:

Իրավապահ համակարգին մոտ կանգնած  աղբյուրը նշել է, որ Անիին նման դաժան կերպով սպանելու պատճառներից մեկը կարող է վրեժը եղած լինել, ինչը, չի բացառվում, կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ: Էքստրասենսի տունն ամբողջովին տակնուվրա է արված եղել, ինչից պարզ է դառնում, որ ներխուժողներն ինչ-որ բան են փնտրել:

«Անին առանձնակի շքեղ պայմաններում չի ապրել, հետևաբար՝ այդքան էլ հարմար մարդ չէր գողութան համար: Մյուս կողմից էլ՝ զուտ գողության նպատակով տուն ներխուժողները նման դաժան ձևով նրան չէին սպանի: Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքը եղել է օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը, կոնկրետ ժամը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշել է աղբյուրը:

Հայկական մեկ այլ լրատվամիջոցի տեղեկացմամբ, հինգշաբթի ուշ երեկոյան Երևանի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել «6–րդ զգայարան» հեռուստահաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա և աղջիկ։ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ) Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։

Օգոստոսի 6-ին կատարվել է դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել  է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։

Գլխավոր թեմաներ