04:16 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Араратская долина в Армении

Սևծովյան ցիկլոնը Հայաստան կբերի զովություն և անձրև

© Sputnik/ Папикьян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
393 0 0

Սև ծովի կողմից եկող արևադարձային ցիկլոնը կհանգեցնի Հայաստանում ջերմաստիճանի նվազման, կանխատեսում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. Հայաստանում սևծովյան արևադարձային ցիկլոնի ներթափացնման հետ կապված սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ջերմաստիճանը նվազումը կապված է այն հանգամանքի հետ, որ տաք օդային հոսանքները փոխում են ուղղությունը դեպի հյուսիս–արևմուտք, իսկ Հայաստանի տարածք Սև ծովի կողմից թափանցում են օդային զանգվածներ»,– նշեց  նա։

Օդերևութաբանի խոսքով` Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանն արդեն օգոստոսի 7–ից կսկսի նվազել։

Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ավելի զգալի հովացում` 8-10 աստիճանով։

Բացի այդ, օգոստոսի 7–ին երեկոյան ժամերին և օգոստոսի 8–ի ցերեկը Հայաստանի մարզերի զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ որոշ մարզերում` կարկուտ։ Երեկոյան ժամերին մայրաքաղաքում սպասում է քամու ուժգնացում մինչև 25մ/վ։

Օգոստոսի 7-9–ին մայրաքաղաքում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը չի գերազանցի 36 աստիճանը, իսկ հարավային մարզերում` 38 աստիճանը։

Սակայն օգոստոսի 10–ից սառն օդային հոսանքներին կփոխարինի Իրաքի կողմից տաք հոսանքը, որի արդյունքում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. օգոստոսի 10–ին ջերմաստիճանը կկազմի 37 աստիճան, օգոստոսի 11–ին` 39, օգոստոսի 12-15–ին` 40 և ավել։

«Արարատյան դաշտում կանխատեսվում է 40-41 աստիճան տաքություն, Սյունիքում` 42 աստիճան, իսկ Տավուշում` 38-39 աստիճան։ Կսահմանվի առանց տեղումների չոր եղանակ»,– նշեց օդերևութաբանը։

Գլխավոր թեմաներ