00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրտաբան. Սրտի հետ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն շոգ եղանակին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЖара
Жара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի խոսքով` շոգը սթրես է օրգանիզմի համար, չէ որ մարդն իրեն առավել հարմարավետ է զգում 25-28 ջերմաստիճանի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Հայաստանում սահմանված աննախադեպ շոգ եղանակը հատկապես վտանգավոր է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ստաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյանը։

«Աննախադեպ շոգ եղանակի պատճառոբ սրտի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ավելի զգույշ լինեն, որոշակի կանոնների հետևեն և գտնվեն բժիշկների ավելի խիստ հսկողության տակ, ինչպես նաև իրենց մոտ պահեն բոլոր անհրաժեշտ դեղերը»,– ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետյանը։

Նրա խոսքով` շոգը սթրես է օրգանիզմի համար, չէ որ մարդն իրեն առավել հարմարավետ է զգում 25-28 աստիճանի դեպքում։

«30 աստիճանից բարձր տաքության դեպքում օրգանիզմը միացնում է ադապտացման մեխանիզմները, որոնց նպատակն է հնարավորինս շատ տաքություն արտադրելը, որպեսզի պահպանեն օրգանիզմի ներքին կայուն վիճակը»,– նշեց սրտաբանը։

Նման մեխանիզմներից մեկը, նրա խոսքով, բարձր քրտնարտադրությունն է։ «Օրգանիզմն այդ կերպ պայքարում է շոգի դեմ, բայց դա հանգեցնում է որոշակի կողմնակի երևույթների։ Շոգ եղանակին առավել խոցելի են սրտանոթային, ուռուցքաբանական, մաշկային հիվանդություններով տառապող մարդիկ, ինչպես նաև շաքարախտ ունեցողները»,– ասաց նա։

Հայրապետյանը պարզաբանեց, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ մեծ քանակությամբ հեղուկ կորցնելու հաշվին արյան շրջանառությունը դանդաղում է, արյունը խտանում, ինչը կարող է հանգեցնել անոթների խցանման` թրոմբոզի։ «Քանի որ նման մարդկանց մոտ թրոմբոզի առաջացման վտանգն առանց այն էլ բավական բարձր է, շոգը նրանց համար ավելի վտանգավոր է, քան առողջ մարդկանց»,– հավելեց Հայրապետյանը։

Սրտաբանը նաև նշեց, որ ջրազրկման հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս նրա համար անհրաժեշտ միկրոօրգանիզմները` կալիում, մագնիում, այն աղերը, որոնք ապահովում են սրտի նորմալ աշխատանքը։ Այդ տարրերի պակասի դեպքում կարող է սկսվել առիթմիա, սրտի աշխատանքի տարաբնույթ խանգարումներ, ինչը նույնպես կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

«Ներկա պահին սրտի հիվանդությունները տարբեր պատճառներով երիտասարդանում են։ Առաջին հերթին, դա կապված է նրա հետ, որ քաղաքացիները սկսել են ավելի հաճախ դիմելլ բժշկական հաստատություններ։ Եվս մեկ պատճառ կարելի է համարել  1990-ական թթ. տարած սթրեսները, երբ այդ երիտասարդները երեխա էին և ծանր շրջան են ապրել»,– ասաց նա։

Սրտաբանն ընդգծեց, որ ներկա պահին Հայաստանում սրտանոթային հիվանդությունների գծով մասնագետների կամ հիվանդանոցների պակաս չկա, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով։

Նախնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում հաշվվում է սրտանոթային հիվանդություններ ունեցող շուրջ կես միլիոն մարդ։ Ընդ ում, առողջապահության նախարարության տվյալներով, բնակիչների մահվան դեպքերի շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում հենց սրտանոթային հիվանդություններին։

Լրահոս
0