10:00 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Сильный дождь в Москве

Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 27 աստիճան

© Sputnik/ Кирилл Каллиников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-25-ին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, օգոստոսի 24-ից 28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, քամին կլինի հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (15-20մ/վրկ):
 
Երևանում օգոստոսի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 27–ին և 28–ին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 15 աստիճան, օգոստոսի 25–ին ցերեկային ժամերին օդի նվազագույն ջերմաստիճանը կկազմի 27 աստիճան։

Գլխավոր թեմաներ