00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. հակառուսական պատժամիջոցները կարող են խնդիրներ ստեղծել Հայաստանի համար

© ArmenpressВардан Бостанджян
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր պատժամիջոցները, թեև փոքր ծավալով, բայց, այնուամենայնիվ, բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի գործընկեր–ընկերների կամ սահմանակից երկրների, այդ թվում` Հայաստանի վրա, կարծում է փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը կարող է նոր խնդիրներ առաջացնել Ռուսաստանի գործընկեր–ընկերներում, այդ թվում` Հայաստանում, չորեքշաբթի Sputnik Արմենիա տեղեկատվական պորտալին է հայտնել փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։ 

ԱՄՆ–ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ։  «Սև ցուցակում» ընդգրկվել են Տուլայի սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն, «Կատոդ» ընկերությունը, «Մեքենաշինության ՈԱԿ»–ը, «ՄիԳ» կորպորացիան, «Ռոսոբորոնէքսպորտը»։ Պատժամիջոցները տարածվում են նաև դրանց ստորաբաժանումների և դուստր կառույցների վրա։

«Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ–ի զանազան պատժամիջոցների կիրառումը քաղաքական ընդգծված պայքարի արդյունք է, որը սկզբում արտահայտվել է Ռուսաստանի ունեցած հումքային ռեսուրսների արժեքի հաշվին շահելու փորձով, ինչից հետո` ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներով»,– ասաց Բոստանջյանը։

Փորձագետը նշեց, որ նմանատիպ մոտեցումը, բնականաբար, ռուսական տնտեսությունը բավականին բարդ իրավիճակի մեջ է դրել, և հայտնի չէ` կկարողանա արդյո՞ք դուրս գալ այդ վիճակից։

Հետևաբար, ինչպես կարծում է տնտեսագետը, նոր պատժամիջոցները, թեկուզ ավելի փոքր ծավալով, բայց, այնուամենայնիվ, բացասաբար կազդեն Ռուսաստանի գործընկեր կամ սահմանակից երկրների, այդ թվում` Հայաստանի վրա։

«Առավել ևս, որ Հայաստանը, չունենալով ռազմավարական ռեսուրսներ և ունենալով ոչ այնքան բազմակողմանի զարգացած տնտեսություն, տուժում է գերտերությունների բախումից։ Նմանատիպ գործողությունների հետևանքներն արդեն ազդել են Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես կտրուկ կրճատվել է Ռուսաստանից աշխատանքային միգրանտների գործունեությունից ստացվող փոխանցումների ծավալը, աճել է գործազուրկների թիվը»,– ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իր հերթին Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նոր պատժամիջոցների կիրառումը ռուսական ընկերությունների նկատմամբ էական ազդեցություն չի ունենա հայկական շուկայի վրա։

«Ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցներն ավելի շատ վերաբերում են դրանց գործունեությանը ԵՄ–ի և ԱՄՆ–ի տարածքում, մինչդեռ Հայաստանը պատկանում է ԵՏՄ շուկային, որի վրա դրանք չեն տարածվում»,– ասաց Խաչատրյանը։

Լրահոս
0