16:01 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Арцрун Ованнисян

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում խուճապի չմատնվել զորավարժությունների պատճառով

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
675 0 0

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Դրանք պլանային բնույթ են կրում և ուղղված են հայկական բանակի մարտունակության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում բնակչությանը խուճապի չմատնվել տարհանման հետ կապված, որն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում, հայտարարել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Դրանք պլանային բնույթ են կրում և ուղղված են հայկական բանակի մարտունակության բարձրացմանը։

«Կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին և հատկապես լրագրողներին` այս իրավիճակում աշխատել մշակված սխեմայով, չհավատալ լուրերին։ Տարհանումը, որի մասին տեղեկատվությունը շրջանառվում է երեկվանից, անցկացվում է զորավարժությունների շրջանակում։ Տավուշի մարզում կստեղծվի մեծ ուսումնական բազա` անհրաժեշտ ամեն ինչով։ Տարհանման համար տեղեր կնախապատրաստվեն նաև երկրի այլ մարզերում»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ ՊՆ–ից տեղեկատվական հաղորդագրությունները կլինեն օպերատիվ և հստակ։

Նա հաղորդեց, որ զորավարժությունների շրջանակում կկազմակերպվեն կառավարության, Անվտանգության խորհրդի նիստներ, միջոցառումներ Հայաստանի մարզերում։

ՊՆ մամուլի քարտուղարը կոչ արեց կրճատել հեռախոսազանգերի թիվը մամուլի ծառայությունում և իր անձնական հեռախոսահամարին, քանի որ մշակվող սցենարի համաձայն` բջջային հեռախոսները չեն կարող օգտագործվել։ Նրա խոսքով` զորավարժությունների ժամանակ մշակվում է ռազմական իրավիճակ։

«Ամենայն հավանականությամբ, զորավարժությունների արդյունքները կամփոփվեն կիրակի օրը։ Սպասում ենք պաշտպանության նախարարության համապաստախան հայտարարությանը»,– ասաց Հովհաննիսյանը։

Մամուլի ներկայացուցիչներին ներկայացվել են աշխատանքի կարգը զորավարժությունների գործընթացը լուսաբանելիս, ինչպես նաև գործող սահմանափակումները։

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Զորավարժությունները կանցկացվեն ՀՀ նախագահի ղեկավարությամբ։

«Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Գլխավոր թեմաներ