00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյան. կեսդարյա թատերական սիրավեպ

© http://ru.hayazg.info/Александр Григорян
Александр Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իմ գլխավոր նպատակն ու երազանքն էր ստեղծել արժանի թատրոն։ Ինչ ստացվեց, դատեք ինքներդ, ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի– Sputnik. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր հոբելյան է. արդեն 50 տարի թատրոնի անփոխարինելի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Գրիգորյանը։

«Ընդունել եմ թատրոնը 50 տարի առաջ` վստահ լինելով, որ այն պետք է դառնա բոլորից ավելի լավը։ Այս ողջ տարիների ընթացքում ես ապացուցում էի, որ ռուսական թատրոնը կարող է և պետք է աշխատի Հայաստանում։ Շատ երջանիկ պահեր եմ ապրել` հոգով և սրտով հարուստ ժողովրդի, երկրի կողմից ընդունված լինելու երջանկությունը», –  շաբաթ օրն ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` այս հիսուն տարիներն իր համար ուսման տարիներ էին։ Նա միշտ փորձել է օգնել Հայաստանի մշակույթի զարգացմանը։ Եվ շատ է անհանգստացել, եթե ինչ–որ բան չի հաջողվել, քանի որ ժողովրդի շրջանում արվեստ սերմանելը կարևոր, բարդ և անշնորհակալ գործ է։

«Տեղափոխվել եմ Հայաստան հիսուն տարի առաջ, և այս տարիների ընթացքում շատ եմ սիրել ոչ միայն Հայաստանը, այլ նաև նրա ժողովրդին, թատրոնը, ոգին, ինձ հետ աշխատող մարդկանց։ Խոնարհվում եմ նրանց առջև այն արժանապատվության համար, որով նրանք կրում են Ռուսական թատրոնի անունը։  Ինչպես մենք են այն անվանում` Մեծ ռուսական թատրոն` հայկական ուժեղ առոգանությամբ», – ասաց Գրիգորյանը։

Նա խոստովանեց, որ ժամանակին իրեն թվում էր, թե հիսուն տարին բավականին շատ է, սակայն իրականում ստեղծագործ մարդու համար դա շատ քիչ է, քանի որ հենց ստեղծագործությունն է խթանում մարդուն ակտիվ ապրել։

«Երբ ես ընդունեցի թատրոնը ծանր վիճակում, դա իմ մեջ առաջացրեց լուրջ և անզիջում աշխատելու կիրք։ Իմ աշխատանքի տարիների ընթացքում զգալիորեն փոխվեց նաև թատրոնի գեղագիտությունը, արվեցին շատ նորամուծություններ, որոնց կողքով չի կարելի անտարբեր անցնել։ Այդուհանդերձ, Ռուսական թատրոնը դասական թատրոն է, որը պարբերաբար արդիականացվում է», – ասաց Գրիգորյանը։

Նա պատմեց նաև կես դարի ընթացքում գրանցած սեփական ձեռքբերումների մասին։

«Այս կես դարի ընթացքում գրանցած ձեռքբերումների շրջանում կարող եմ թվարկել ամենակարևորները` ես ամուսնացած եմ և շատ երեխաներ ունեմ։ Իսկ եթե լուրջ, ապա շատ դժվար է միևնույն կոլեկտիվում ապրել այդքան տարի։ Իմ գլխավոր նպատակն ու երազանքն արժանի թատրոն ստեղծելն էր։ Թե ինչ ստացվեց, դատեք ինքներդ», – ասաց Գրիգորյանը։

Ալեքսանդր Գրիգորյանը խորհրդային և հայ թատերական ռեժիսոր է։ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, միջազգային թատերական ակադեմիայի ակադեմիկոս։ Գրիգորյանը Հայաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ Նա Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակի դափնեկիր է, պրոֆեսոր, Երևանի թատերական ինստիտուտի դերասանական արվեստանոցի ղեկավար։

Լրահոս
0