00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 8-ին տոնում է Աստվածամոր ծնունդը

© Photo : Араратская патриаршая епархия ААЦИкона Святой Богородицы Марии с младенцем
Икона Святой Богородицы Марии с младенцем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Այն անշարժ տոն է: Ս. Տիրամոր ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի սեպտեմբերի 8-ին հաստատուն կերպով տոնում է Աստվածամոր ծնունդը: Ինչպես հաղորդվում է ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի կայքում, այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

Այն անշարժ տոն է: Ս. Տիրամոր ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ:
 
«Երբ ծնվեց հրաշագեղ մանուկը, նրան անվանեցին  Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ»:
 
Աստվածամայրը ծնվեց Նազարեթ քաղաքում: Հրեշտակի ավետմամբ քահանաների ու թագավորների տոհմից ծնվեց նա, քանի որ նրանից ծնվածը պիտի լիներ Քահանա և Թագավոր: Ծնողներից Հովակիմը Դավթի թագավորական տոհմից էր, Աննան՝ քահանայական տոհմից: Երկար տարիներ նրանք ամուսնացած էին, սակայն  զուրկ էին երեխաներից, քանի որ Աննան ամուլ էր: Հովակիմն ու Աննան աղոթքով Տիրոջից զավակ էին խնդրում՝ հավատալով, որ Աստված կլսի նրանց աղերսը:
 
Մի օր, երբ Իսրայելի որդիները, նրանց հետ նաև Հովակիմը, ընծաներ էին մատուցում Աստծուն, Ռուփիմ քահանան արգելեց Հովակիմին զոհ մատուցել, քանի որ նա զավակ չուներ: Այնժամ շատ տխրեց Հովակիմը և տրտում հեռացավ Տիրոջ տաճարից, բայց չգնաց իր տուն՝ Աննայի մոտ, այլ գնաց լեռներ՝ հովիվների մոտ, ուր անդադրում, արցունքոտ լի աչքերով աղերսում էր Աստծուն ազատել իրեն անզավակության այդ անպատվելի վիճակից: Իսկ Աննան՝ նրա բարեպաշտ կողակիցը, իմանալով ամուսնու տանից հեռանալը, սկսեց լալագին արտասվել, բայց և անտրտունջ Տիրոջ բարեգթությունը խնդրել. «Տեր, հիշի՛ր իմ տառապանքները և օրհնի՛ր ինձ, ինչպես օրհնեցիր Աբրահամին՝ Սառայի միջոցով, տալով նրա Իսահակ որդուն»:
 
Այնժամ երևաց Տիրոջ հրեշտակը Աննային և ասաց. «Աննա, Աննա, լսեց Աստված քո աղոթքները: Եվ ահա կհղիանաս դու և կծնես աղջիկ, որի անունը հայտնի կլինի ամբողջ երկրում»: Եվ ասաց Աննան. «Կենդանի է Տեր Աստվածն իմ: Ու եթե ծնեմ մանուկ, արու կամ էգ, կընծայեմ նրան Աստծուն, և Նրան սպասավոր կլինի իր կյանքի բոլոր օրերին»:

Տիրոջ նույն հրեշտակը հայտնվեց Հովակիմին և ասաց. «Հովակի՛մ, Հովակի՛մ, լսեց Աստված քո աղոթքները: Գնա քո տուն, և կհղիանա Աննան` կինը քո»:
 
Հովակիմն արդարացած վերադարձավ իր տունը: Հղիացավ Աննան և ավետիս մատուցեց Իսրայելի որդիներին: Աստվածամոր ծնունդը Հովակիմի և Աննայի աղոթքների պատասխանն էր:
 
Երբ լրացան օրերը, Նազարեթ փոքրիկ քաղաքում ծնվեց Դավիթ թագավորի դուստրը՝ Սրբուհի Մարիամը: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում: Իրենց ուխտին հավատարիմ՝ Հովակիմն ու Աննան, Մարիամին երեք տարի պահելուց հետո, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթ տարին: Մարիամն իր առաքինի վարքով մնաց տաճարում յոթ տարի և ամեն օր հոգով կրթվում էր պարկեշտության մեջ: Յոթ տարի սրբությամբ և աղոթքով Երուսաղեմի տաճարում մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը և այդ օրերին ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը:
 
Աստվածամայրը տիեզերական եկեղեցու մեծագույն սրբուհին է, և նրան միշտ ունենք բարեխոս առ Միածին Որդին: «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն» (Առակներ 31.29-30):
 
Այսօր էլ շատերն աղոթքով զավակ են խնդրում Աստծուց՝ դիմելով Ս. Տիրամոր բարեխոսությանն ու չեն հուսալքվում: Մեր օրերում էլ բազմաթիվ են օրինակները, երբ ամուլ համարվող ընտանիքներում ամուր հավատքի շնորհիվ զրնգում է զավակի ճիչը:
 
Այդպիսին է Արսենի ու Ռուզաննայի ընտանիքը: Երբ ծնվեց այդքան սպասված մանուկը, նրան անվանեցին Գայանե: Նա ծնվեց Եղեգնաձորում: Ծնողները հասարակ հավատացյալներ են: Տասնհինգ տարի շարունակ նրանք զավակ չէին ունենում:
 
«Շատ բժիշկների ենք դիմել՝ ամեն ինչ անօգուտ: Ոչ ոք հույս չէր տալիս, բայց մենք չենք հուսալքվել: Ամեն օր աղոթքներով դիմում էինք Աստծուն: Տասնհինգ տարի: Հույսս միայն Աստված էր: Ուխտ էի արել, որ եթե զավակ ունենամ, ծնկաչոք կբարձրանամ մատուռ: Ինչ որ հրաշքով մեր աղոթքները տեղ հասան: Այդ տարիների ընթացքում, իհարկե, եղան հուսահատության պահեր, բայց աղոթքները փրկեցին: Ու ծնվեց մեր աղոթքների ու հավատքի պտուղը՝ Գայանեն: Նրա ծննդյան ու մկրտության ժամանակ  ամբողջ քաղաքն էր խնդության մեջ: Ուխտիս մասին, իհարկե, չէի մոռացել: Երբ մոտեցանք մատուռին, այնտեղ շատ մարդիկ կային: Տղամարդկանցից ամաչելով՝ երեխան գրկումս՝ որոշեցի քայլելով բարձրանալ վերև: Բայց մտքում անընդհատ պտտվում էր այն միտքը, որ ուխտս դրժում եմ: Երբ հասա մատուռի շեմին, ինչ-որ ուժ զգացի ու ծնկների վրա ընկա դռան առաջ: Երեխան ձեռքումս ծնկաչոք մտա Տիրոջ տուն»,-պատմում է Ռուզաննան:
 
Այժմ Գայանեն մեծանում է եկեղեցի հաճախելով և հարազատների համար հավատի ու հույսի խորհրդանիշ է:

Յուրաքանչյուր կին ի վերուստ ստացել է մայրանալու, արարելու, նոր կյանքի սկիզբն իր մեջ կրելու օրհնությունը: Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ մեր անպտուղ կյանքը կարող է պտղաբեր լինել: Այս է պատճառը, որ Տիրամոր բարեխոսությանն ապավինելով, մենք ոչ միայն ապրում ենք մեր կյանքը ներկայի մեջ, այսօր, այս պահին, այլ նաև փորձում ենք կառուցել մեր ապագայի տեսիլքը՝ մայրության և արարման աստվածային շնորհով:

Լրահոս
0