00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոկտյուրն երկուսի համար

© Едгар АрутюнянНарине работает уборщицей по ночам на улицах Еревана с годовалым ребенком
Нарине работает уборщицей по ночам на улицах Еревана с годовалым ребенком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բարդ է միայնակ մարդ գտնելը, չէ՞ որ յուրաքանչյուրը բազմաթիվ հարազատներ ու ընկերներ ունի, որոնք պատրաստ են դժվար պահին օգնության ձեռք մեկնել, սակայն երբեմն կյանքը հակառակն է ապացուցում

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Երիտասարդ կնոջ պատմությունը, ով մենակ մեծացնում է երկու տարեկան երեխային, ապշեցրել է ոչ թե իր օրիգինալությամբ, այլ նրանով, որ այն տեղի է ունեցել Հայաստանում` երկրում, որը հայտնի է երեխաների նկատմամբ հատուկ հոգատարությամբ և սիրով, մարդկանց նկատմամբ ուշադրությամբ, բարյացակամությամբ և աղուհացով։ Թվում է` այստեղ դժվար է գտնել միայնակ մարդու, չէ՞ որ յուրաքանչյուրը շատ հարազատներ ու ընկերներ ունի, որոնք պատրաստ են դժվար պահին օգնության ձեռք մեկնել։ Սակայն կյանքը երբեմն հակառակն է ապացուցում։

Գիշեր, փողոց, լապտեր…


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Facebook սոցիալական ցանցում հայտնվեց լուսանկար և ականատեսի պատմությունը երիտասարդ կնոջ մասին, ով գիշերվա ժամը 3–ին Երևանի արվարձաններից մեկում ավլել է փողոցները, իսկ մի քիչ հեռու մանկասայլակի մեջ քնած երեխա է եղել։ Կինը կրել է ավլողի նարնջագույն հագուստ, ըստ երևույթին, դա նրա սովորական առօրյան է եղել։ Տեսարանն այնքան աղաղակող է եղել, որ ուղղակի անհնար էր անտարբեր մնալ նման պատմության նկատմամբ։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապվել է Նարինեի հետ և պարզել, որ նրա աշխատանքը սկսվում է գիշերվա ժամը 1։30–ին։ Այդ աշխատանքը թույլ է տալիս երիտասարդ կնոջը թեկուզ ինչ–որ կերպ գումար վաստակել իր և փոքրիկ աղջկա` Վարդուհու համար, որից նա երբեք չի բաժանվում, որովհետև ոչ ոք չի կարող հոգ տանել երեխայի մասին։Երեխան քնում է մանկասայլակի մեջ հենց փողոցում։ Նարինեի հետ զրույցից պարզվել է, որ նա հարազատներ չունի և ոչ մեկից օգնություն չի սպասում։ Նա վաստակում է ընդամենը 53 հազար դրամ, այսինքն 109 դոլար, որից 30 հազարը` 62 դոլարը, վճարում է բնակարանի վարձակալության համար։ Նարինեն նաև պատմել է, որ ներկա պահին երազում է մի բանի մասին. երեխային մանկապարտեզ ուղարկել և աշխատանք գտնել, որը թույլ կտա ինչ–որ կերպ գոյություն պահպանել։

Բարություն արա, գցիր ջուրը

Մոր օրինակը, ում կյանքի դժվարությունները միայն ավելի ուժեղ և համարձակ են դարձրել, ցնցել է ինտերնետային հանրությունը։ Նարինեի պատմությունը, հուզելով հազարավոր հայերի սրտերը, սոցիալական ցանցում հայտնվելուց և ակնթարթորեն տարածվելուց բառացիորեն մեկ օր անց, Հայաստանից և սփյուռքից շուրջ 300 հարյուր մարդ արդեն առաջարկել է նրան ամենատարբեր օգնույթուն` սկսած հագուստից, մթերքից, անվճար ծառայություններից մինչև աշխատանքի առաջարկ։

 Հ.Գ.

Նարինե պատմությունը ցույց տվեց մեզ բոլորիս, որ բարի մարդիկ ավելի շատ են, քան թվում է։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, թե ինչպես փողոցում ընկած անցորդին օգնության ձեռք են մեկնում։ Սկզբից ինչ–որ մեկը, հետո` մյուսները։ Նշանակում է, բարությունը վարակիչ է։ Եվ եթե յուրաքանչյուրը նվազագույն չափով բարություն գործի, կիսվի հոգու մի մասնիկով, իր թանկարժեք ժամանակից մի քանի րոպե ծախսի, ապա աշխարհում մեկ մարդ այլևս միայնակ չի լինի։

Լրահոս
0