00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելգիայի պատգամավորներին չի վախեցնում Ադրբեջանի «սև ցուցակը»

© WeltrekordreiseАрцах, НКР
Арцах, НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավոր Սիմոնա Զյուսկինդի խոսքով` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելը չի խանգարի նրանց, որ կրկին այցելեն Հայաստան և Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հնարավորությունը չի խանգարի բելգիացի պատգամավորներին կրկին Ղարաբաղ այցելելու հարցում, շաբաթ օրը լրագրողներին ասաց Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսկինդը։

Բելգիայից ժամանած խորհրդարանականների պատվիրակությունը, Հայաստանից բացի, եղել է նաև Արցախում` այդ երկրների սոցիալ–քաղաքական կյանքին ծանոթանալու նպատակով։


«Ղարաբաղ այցելելուց հետո մենք համապատասխան ծանուցում ենք ստացել Ադրբեջանից, բայց դա մեզ չի խանգարի վերադառնալ Հայաստան և Ղարաբաղ, քանի որ մենք պետք է պատմենք այն իրավիճակի մասին, որն այնտեղ զարգանում է»,– ասաց Զյուսկինդը։

Նրա խոսքով` Եվրոպայի հասարակությունը քիչ գիտի Ղարաբաղի մասին, և անհրաժեշտ է պարբերաբար լուսաբանել այդ երկրում կատարվող իրադարձություններն ու երկրում տիրող իրավիճակը։

«Մենք դա կանենք, դրան նպաստում են մեր այցելությունները։ Բայց եվրոպական քաղաքական գործիչների այցելություններից բացի, պետք է, որ Ղարաբաղից և Հայաստանից պատվիրակությունները մեկնեն եվրոպական կառույցներ և ներկայացնեն իրավիճակը»,– նշեց Զյուսկինդը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0