00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովի հոգեբուժական փորձաքննության ընթացքում ստացվել են կարևոր տեղեկություններ

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մասնագետներն ավարտել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հոգեբանահոգեբուժական փորձաքննության անցկացումը. նա մեղադրվում է Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի– Sputnik. Հայ փորձագետներն անցկացրել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի, որը  մեղադրվում է Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ, համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը, հինգշաբթի հաղորդել է տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմական բազան, հունվարի 12–ին սպանվել է վեցհոգանոց ընտանիք, վիրավոր մեկուկես տարեկան երեխան մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում։ Հանցագործության կատարման մեջ կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը. Թուրքիայի տարածք անցնելու փորձի ժամանակ նրան կանգնեցրել են ռուս սահմանապահները, որոնք պահպանում են Հայաստանի սահմանը։ Հանցագործության դրդապատճառները մինչև հիմա անհայտ են։ Զենք հափշտակելու և դասալքության համար օգոստոսի 12–ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործն ավելի ուշ կքննի հայկական դատարանը։ Գործի քննության ամսաթիվն առայժմ հայտնի չէ։

«Փորձագետները փորձաքննությունն անցկացրել են Գյումրիում ռուսական 102–րդ ռազմաբազայի տարածքում»,– մամուլին հաղորդել է Սահակյանը։

Նա նշել է, որ իրավունք չունի տեղեկատվություն հրապարակել փորձաքննության ընթացքի մասին, բայց կարող է նշել, որ ստացվել են շատ կարևոր տեղեկություններ, որոնք հետագայում պետք կգան դատական նիստի ընթացքում տարբեր հարցերի և միջնորդությունների համար։

Իրավահաջորդների մեկ այլ ներկայացուցիչ` փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ փորձաքննությունը ծնել է նոր վարկածներ, սակայն հետևություններ կարվեն միայն եզրակացություն ստանալուց և դրանց ամբողջական վերլուծությունից հետո։

«Մինչ այս պահը մենք այլ կերպ ենք ընդունել որոշ հանգամանքներ։ Կան որոշակի հակասություններ, կան նաև զուգադիպություններ։ Այսօր մենք կարծիք չենք հայտնի, քանի որ այն կարող է փոխվել այլ նյութերի հետ համադրելուց հետո։ Իրավիճակը խճճելուց խուսափելու համար ճիշտ կլինի ամբողջությամբ վերլուծել և համադրել  նրա ցուցմունքներն այն հանգամանքների հետ, որոնք մենք այսօր կարողացել ենք օբյեկտիվորեն ապացուցել։ Դրանից հետո միայն կարող ենք ասել, թե որքանով են Պերմյակովի ցուցմունքներն արժանի վստահության, որքանով է նա ի վիճակի ճշմարտացի ցուցմունքներ տալ և որքան է անձամբ դրանում շահագրգռված»,– ասել է Սարգսյանը։

Սպանված ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն չեն ներկայացրել սպանված ընտանիքի տանը փորձաքննություն անցկացնելու մասին` Պերմյակովի մասնակցությամբ, քանի որ հիմա չեն տեսնում դրա անհրաժեշտությունը։ Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ եթե փորձաքննության արդյունքները ստանալուց հետո անհրաժեշտ լինի համադրել ցուցմունքները, ապա նրանք կներկայացնեն նման միջնորդություն։

Սպանված ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդություն են խնդրել` հաշվի առնելով Պերմյակովի վարքագիծը օգոստոսի 12–ին ռուսական մասով գործի դատավարության ժամանակ։ Քննչական մարմինը բավարարել է միջնորդությունը։ Ռուսական կողմի անցկացրած դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով` Պերմյակովը ճանաչվել է հոգեպես առողջ, չնայած որոշ շեղումներին։

Լրահոս
0