ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Հայկական մեդիա դաշտն ունի մի շատ հին խնդիր՝ շատ լրատվամիջոցներ սիրում են հղումներ անել ադրբեջանական մամուլին: Դա նորմալ է, երբ խոսքը լրատվամիջոցի մասին է, այլ ոչ թե քարոզչական հարթակի: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին համացանցը ողողած լուրը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան անցնելու վերաբերյալ:
Փորձագետը ահազանգում է՝ մեր լրատվամիջոցները շատ հաճախ գովազդում են հենց ադրբեջանական քարոզչական հարթակները, որոնց դժվար է լրատվամիջոց անվանելը: «Հղում են անում, չակերտների մեջ վերցնում և վերանգիր դարձնում նրանց հայտարարությունները: Իհարկե, պետք է մեջբերվի ադրբեջանական լրատվամիջոցը, բայց «հիգիենիայից» ելնելով՝ կարելի է դա ոչ ցայտուն ձևով անել: Չակերտների մեջ վերնագիր դնելը՝ նշանակում է թշնամու քարոզչական թեզը տարածել: Ես սա տգիտություն է, մեր մամուլը խնդիր ունի»,-ընդգծել է նա:
Այդ դեպքում ի՞նչ անի լրատվամիջոցը, եթե ադրբեջանական կայքում տեսել է, որ, ասենք, Վահան Մարտիրոսյանը գնացել է Ադրբեջան և ապաստան խնդրել: Այս դիտարկմանն ի պատասխան Սամվել Մարտիրոսյանը շեշտադրում է՝ անմիջապես չտարածել այն: «Լրատվամիջոցն ունի հնարավորություն այլ ձևով ներկայացնելու: Չի կարելի անմիջապես ցիտել, որովհետև այն անմիջապես վերածվում է աբսուրդի: Մեր լրագրողական համայնքում չկա կոնսեսուս ինչ-ինչ հարցերի շուրջ: Օրինակ՝ այսօր, ենթադրաբար, լինելու է այդ «ներազգային անձնավորության» ասուլիսը, որն ադրբեջանցիները, հավանաբար, կմոնտաժեն այնպես, ինչպես իրենց պետք է, և տեսանյութը կտեղադրվի ամենուր»,-նշել է նա:
Փորձագետն ընդունում է՝ ասուլիսը փաստ է, որը պետք է լուսաբանվի, բայց շտապում է հավելել՝ պետք է տարանջատել փաստը քարոզչությունից: «Կարելի է լուսաբանել հիմնական թեզերը և չտարածել ամբողջ ասուլիսը: Կամ նույն տեսանյութն ինքնուրույն խմբագրել: Ճիշտ կլինի ընդհանուր ներկայացնել, թե ինչ է եղել ասուլիսին և ամբողջ նյութը չդնել շրջանառության մեջ, որովհետև, փաստացի, այդ դեպքում աշխատում ենք ադրբեջանական քարոզչական մեքենայի համար»,-նախազգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:
Բանախոսը շարունակում և հավելում է Ադրբեջանում, այսօրվա դրությամբ, չկա անկախ լրատվամիջոց, որը կարողանա լուսաբանել ամբողջական նյութը: «Այնտեղ դաշտը մաքրված է: Հետևաբար, մենք հույս չունենք, որ կիմանանք, թե ինչ է եղել ասուլիսի ժամանակ: Այսինքն՝ մենք միանշանակորեն ստանալու ենք քարոզչական փաթեթավորված նյութ»,-տեղեկացնում է նա:
Մարտիրոսյանը չի ընդունում այն տեսակետը, որ ամեն ինչի մասին խոսելը լրագրողի պարտքն է: Նա շեշտադրում է՝ լրագրողը պետք է փաստերից խոսի, մինչդեռ թշնամու «թռուցիկները» տարածելը չի կոչվում լրագրություն: «Ժամանակին՝ երկրորդ համաշխարհայինի տարիներին, դրա համար գնդակահարում էին: Փաստորեն, դու դառնում ես «առաքիչ», այն էլ՝ անվճար»,-նկատում է փորձագետը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետն այս խնդիրը բացատրում է նաև համաշխարհային մի օբյեկտիվ խնդրով՝ տեխնիկան զարգանում է ավելի շատ, քանի մարդկային գիտակցությունը:
Փորձագետ. Մեր լրատվամիջոցները շատ հաճախ ցիտում են հենց ադրբեջանական քարոզչական հարթակները
12:56 18.09.2015 (Թարմացված է: 14:32 18.09.2015)
© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Мартиросян
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Մարտիրոսյանը չի ընդունում այն տեսակետը, որ ամեն ինչի մասին խոսելը լրագրողի պարտքն է: Նա շեշտադրում է՝ լրագրողը պետք է փաստերից խոսի, մինչդեռ թշնամու «թռուցիկները» տարածելը չի կոչվում լրագրություն