00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական կոմիտե. Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը մեղադրվում է խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Վերջին երկու օրերին հասարակական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը, հաղորդվում է ՀՀ քննչական կոմիտեի կայքում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ քննչական կոմիտեն պարզաբանում է, որ Վահան Մարտիրոսյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի քննությունն ապահովելու, կասկածյալի հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ։

Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը՝  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Քննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ։

Այսպես՝ օգոստոսի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է գրավոր հաղորդում՝  Գաջեգործների 22/4 հասցեում Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծելու վերաբերյալ։ Նախնական քննության արդյունքներով՝ օգոստոսի 19-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ),  որոշումներ կայացվել՝ Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը՝ Կարինե Գասպարյանին, տուժող ճանաչելու մասին։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ և հետաքննության մարմնի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել տուժողներին՝ օգոստոսի 21-ին և 27-ին հարցաքննության ներկայանալու և նրանց հետ, որպես տուժողների, քննչական գործողություններ կատարելու համար։ Վերջիններս հարցաքննության չեն ներկայացել։

Օգոստոսի 28-ին Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը ոստիկանության նույն վարչական շրջանի բաժնից ստացել է նյութեր՝ Երևանի Բաղրամյան փողոցի 64 շենքի բնակարաններից մեկից 3820  ԱՄՆ դոլար գողանալու դեպքի վերաբերյալ։ Ըստ բնակարանի սեփականատիրոջ հաղորդման՝ նշված հասցեում գտնվող իր բնակարանում 2015 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը հյուրընկալվել է Վահան Մարտիրոսյանը՝ իր կնոջ և երեխայի հետ, և նույն ժամանակահատվածում բնակարանից գաղտնի հափշտակել խոշոր չափի գումար։

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում  28.08.15թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով նշանակվել են դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ, հարցաքննության հրավիրվել Վ.Մարտիրոսյանի կինը, ով ժամանակ է խնդրել՝ փաստաբանի հետ նախաքննական մարմնին ներկայանալու համար։

Օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև՝ Վ.Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կ.Գասպարյանի՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։

Ի կատարումն քննիչի բերման ենթարկելու որոշման՝ 2015 թ. սեպտեմբերի 2-ին  Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի,  խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Վ.Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Դիտարկվող քրեական գործով նախաքննության ընթացքում Վ.Մարտիրոսյանը և Կ.Գասպարյանը պատշաճ ծանուցվել են ներկայանալ հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չեն ներկայացել։  04.09.15թ. որոշում է կայացվել՝ նրանց նորից բերման ենթարկելու մասին։

Բացի այդ, որոշումներ են կայացվել՝ Վ.Մարտիրոսյանի՝ Գաջեգործների 22/4 տանը խուզարկություն կատարելու, նրա բջջային հեռախոսահամարները վերծանելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք քննարկվել են և բավարարվել դատարանի կողմից։ Խուզարկության կատարումը հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնին, իսկ վերծանումների տրամադրումը՝ համապատասխան բջջային օպերատորներին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0