00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոնան նվագում էր հոգու լարերի վրա և ջազով հիպնոսացնում երևանցիներին

© Sputnik / Асатур ЕсаянцРичард Бона, концерт в Ереване
Ричард Бона, концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երաժշտությունը մեկ հանգիստ էր, մեղմ ու թուլացնող, մեկ` կրքոտ ու ռիթմիկ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ից ժամանած մուլտիինստրումենտալիստ վոկալիստ Ռիչարդ Բոնայի` նախօրեին կայացած հիշարժան համերգը գերել էր երևանցի երաժշտասերների սրտերը։

Համերգը դեռ չէր սկսել, իսկ մարզահամերգային համալիրի դահլիճը պայթում էր բուռն ծափահարություններից։ Իսկ հետո… էլեկտրոնային կիթառ, թմբուկներ, շեփոր, ստեղներ և ամենաամերիկացի մուլտիինստրումենտալիստ ու վոկալիստ Ռիչարդ Բոնայի ձայնի տեմբրը հիացրել էր երևանցի հանդիսատեսին։

Սեպտեմբերի 17-19–ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող Yerevan Jazz Fest 2015 փառատոնի գլխավոր հյուրը հենց Բոնան էր։

Երբ երաժշտությունը ցնցում է երևակայությունը

Այդ մոգական ջազ–երեկոյի ընթացքում հնչած երաժշտությունը մերթ հանգիստ էր, մեղմ ու թուլացնող էր, մերթ` կրքոտ ու ռիթմիկ։ Այնքան, որ հանդիսատեսը վերացել էր իրականությունից` Բոնայից բացի, երգում էր ներկաներից յուրաքանչյուրը, երգում էին հոգիները, երգում էր դահլիճի մթնոլորտը…
Հենց այդպիսին պետք է լինի կենդանի համերգի ժամանակ հնչող ջազը, որ ունկնդիրն ընկղմվի իսկական երաժշտության կախարդական մթնոլորտ։ Շեփորահարը գործիքով խոսում էր դահլիճում ներկաների և երաժիշտների հետ, վերջինները արձագանքում էին նրան և հանդիսատեսին փոխանցում իրենց երկխոսությունը։ Համերգը կարելի է բնութագրել մի խոսքով` կրակ։

Ակն ընդ ական

Ինքը` Բոնան, համերգի սկզբում ողջունեց հանդիսատեսին, ներկայացրեց իր թիմի երաժիշտներին և նշեց, որ իրեն շատ է դուր եկել Հայաստանը և հայ ունկնդիրը։ Երաժիշտը խոստովանեց, որ համտեսել է հայկական կոնյակն ու տպավորվել դրա թնդությունից։

Բոնան անընդհատ կատակում էր, որ ինքը Երևանից է, ինքն իրեն հայ տղա էր անվանում, իսկ իր երաժշտությունը` հայկական։ Բոնայի ներկայացրած ֆոլկ–ջազի էթնիկ ելևէջները ստեղծագործություններին առանձնահատուկ կոլորիտ և բույր էին հաղորդում։

Հիացած ունկնդիրներից մեկը դահլիճի խորքից բղավեց` «Hey, Bona, will you marry me?! («կամուսնանա՞ս ինձ հետ)։ Բոնայի ամբողջ ելույթն էր համեմված  կատակներով, ինչն իրեն էր ձգում հանդիսատեսին։ Երիտասարդները բեմ էին վազում երաժշտի հետ լուսանկարվելու համար։

Մարդ–նվագախումբ կամ ֆանտաստիկ ջազի երեկո


Երբ Բոնան երգեց, դահլիճը քարացավ… Իսկական արտիստը պետք է կարողանա կախարդել առաջին նոտայից, և դա նրան հաջողվեց… Հանդիսատեսը հիպնոսացած լսում էր Բոնայի արտաբերած յուրաքանչյուր ելևէջը։ Եթե շատ այլ արտիստների անհրաժեշտ են դեկորացիաներ, կիսամերկ աղջիկներ, հրավառություն և ուշադրությունը գրավող այլ շեշտադրումներ, ապա Բոնան այս ամենի կարիքը չուներ։ Ահա իսկական արվեստը։

Երբ դու պարզապես կանգնած ես բեմում, պարզապես անում ես սիրածդ գործը, հաճույք ես ստանում և միաժամանակ վայելքի րոպեներ նվիրում քո ունկնդրին… Երգիչն իր երգով, մեղեդիով, մեղեդայնությամբ, արտիստիզմով և անկրկնելի ձայնով հասել էր հոգու ամենանուրբ լարերին։

Բոնային հաջողվեց անել այնպես, որ հանդիսատեսը տեղափոխվի նոտաների և մեղեդիների ստեղծած դրախտային աշխարհը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դահլիճը ձայնակցում էր արտիստին` չիմանալով այն լեզուն, որով նա երգում էր։ Իսկ նա հիմնականում երգում էր աֆրիկյան բարբառներով։

Գերելով երևանցիների սրտերը…


Համերգից հետո ոչ ոք չէր ուզում հեռանալ։ Բայց հեռացողները, այնուամենայնիվ, դուրս էին գալիս զարմացած աչքերով և գեղեցիկ երաժշտությունից ծնված ժպիտներով։

Այդ երեկո չկային պատանի և մեծահասակ ունկնդիրներ, մտավորականներ և ոչ միայն։ Ռիչարդ Բոնայի երաժշտությունը միավորել էր բոլորին մեկ ընդհանուր անծայրածիր «տիեզերքում»։ Կախարդված հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ծափահարում էր արտիստին և բղավում հիացմունքից։

Դահլիճը Բոնային բաց չէր թողնում։ Հանդիսատեսը երկու անգամ նորից բեմ կանչեց Բոնային։ Երկրորդ անգամ, կատակելով  դահլիճի հետ, երաժիշտն ասաց, որ կկատարի մի երգ, որը հայ ունկնդրին կստիպի քնել։

Համերգը պետք էր տեսնել` զգալու համար անտեսանելի կապը հայ հանդիսատեսի և Բոնայի միջև։ Վերջում Բոնան հույս հայտնեց, որ սա իր վերջին այցը չէ Հայաստան։ Հուսանք, որ նա կրկին չկատակեց։

Լրահոս
0