00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գաուկ Յոահիմ Գաուկը Հայաստանին մաղթել է լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցФлаги Евросоюза и Германии в Берлине
Флаги Евросоюза и Германии в Берлине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը շնորհավորել է Հայաստանի նախագահին անկախության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը,

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Նախագահ, Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում անձամբ իմ և իմ համերկրացիների սրտանց բարեմաղթանքները: Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել»,- նշվում է Գաուկի ուղերձում:

Ըստ նրա, այդ փոխվստահության լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Գաուկը գոհունակություն է հայտնել Արևելյան գործընկերության շրջանակում Եվրամիությանը քաղաքական և տնտեսական մերձեցումը շարունակելու Հայաստանի պատրաստակամության առիթով, ավելացնելով, որ իր երկիրը սատարում է Հայաստանին արտաքին քաղաքական ոլորտում: «Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը:»,- ասել է Գաուկը:

Գերմանիայի նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է բարօրություն և առողջություն, իսկ հայ ժողովրդին՝ լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: Հենց այս օրը 1991 թվականին Հայաստանի ժողովուրդը, համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Միության կազմից, որի կազմում էր 1920 թվականից, դուրս գալու համար։

Այդ օրը Գերագույն Խորհրդի որոշմամբ` անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի նախաշեմին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակները, փողոցները, այգիներն ու այլ մարդաշատ վայրերը զարդարվել են 1000 դրոշներով: Նախատեսվում է անցկացնել մի շարք տոնական միջոցառումներ, որոնք անցկացվելու են մայրաքաղաքի համերգային հրապարակներում: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ավանդական պարգևատրման արարողությունը, համերգ, տարբեր տոնական միջոցառումներ` բնակիչների և հյուրերի համար:

Ներկայիս Հայաստանը ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն: Մինչ այն եղել են Առաջին Հանրապետությունը (1918–1920 թթ.) և Հայկական ԽՍՀ–ն (1920–1991 թթ.)։ 1991 թվականին Հայաստանը Անկախ պետությունների Համագործակցության անդամ դարձավ, իսկ 1992 թվականին դարձավ ՄԱԿ-ի անդամ, 2001 թվականից դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, իսկ 2002 թվականին տեղի ունեցավ Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Հայաստանը իր գոյության և ազգային ինքնության պահպանման բազմադարյա պայքարում կարողացավ վերականգնել իր պետականությունը, ընդ որում սեփական պետական կազմավորման բացակայության պայմաններում:

Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը: Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ: Այդ թվում Հայաստանն արդյունավետ համագործակցում է Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի առաջավոր պետությունների, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ:


Լրահոս
0