00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիս Բոհջալյանի և Վարուժան Ոսկանյանի վեպերը կներկայացվեն «Գրական տապանի» շրջանակում

CC BY-SA 3.0 / Haakon S. Krohn / The Cascade of YerevanКаскад, Ереван
Каскад, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում անցկացվելիք միջոցառմանը ներկա կգտնվեն հեղինակները` Քրիս Բոհջալյանը և Վարուժան Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. «Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում Երևանում հինգշաբթի կներկայացվեն ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերը և ռումինահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը։ 

Ինչպես հայտնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից,  միջոցառմանը ներկա կգտնվեն հեղինակները` Քրիս Բոհջալյանը և Վարուժան Ոսկանյանը:

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք), ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան), բնակվում է Լինքոլնում (Վերմոնտ, ԱՄՆ): Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմսի» ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր:

Քրիս Բոհջալյանի առաջին` «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ.։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել։  Քրիս Բոհջալյանը Վերմոնտի արվեստի և գիտությունների համալսարանի դասախոս է, աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների:

«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012թ.) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Սա պատմություն է մահվան ու սիրո, ջարդի ճանապարհին` անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին…

Ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը ծնվել է  Ռումինիայի Կրայովա քաղաքում, 1958 թ. հուլիսի 25-ին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆոկշանում: Ավարտել է Ֆոկշանի Ալեյշսանդրու Իոն Կուզա լիցեյը, այնուհետև Բուխարեստի Տնտեսական գիտությունների ակադեմիայի առևտրի ֆակուլտետն ու Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Ռումինիայի հայոց միության նախագահն է, Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահը: Սենատոր է, 2006-2008 թթ. եղել է Ռումինիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նրա գրական գործերից են բանաստեղծությունների երեք հատորները` «Կապույտ Շամանը» (1994), «Թագուհու սպիտակ աչքը» (2001), «Հազար թևերով Հիսուսը» (2005), ինչպես նաև «Կոմանդորի արձանը» (1994) պատմվածքների ժողովածուն, որի համար արժանացել Է Բուխարեստի Գրողների ընկերակցության մրցանակին:

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ. Ռումինիայում, ռումիներեն և նույն թվականին արժանացել «Լավագույն գրական ստեղծագործություն» մրցանակին: Թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով, այդ թվում` գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հայերեն, ֆրանսերեն, շվեդերեն: Հիմքում ընկած են հայ տարագիրների մասին փաստագրական նյութեր, այդ պատճառով թուրքական կառավարության կողմից արժանացել է լուրջ հակադարձումների: Հեղինակն անդրադարձել է 1915թ. Հայոց ցեղասպանության պատճառներին և հետևանքներին, վերլուծել  փաստերը: Ներկայացված են նաև ազգային սովորույթները, մշակույթը: Ամենաբարձր գնահատականներ ու ամենաշատ մրցանակներ ստացած գրքերից մեկն է աշխարհում:

Լրահոս
0