00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էռնա Յուզբաշյան. «Երջանկության հարյուր ժամ»

© Sputnik / Асатур ЕсаянцЭрна Юзбашян
Эрна Юзбашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի «Երջանկության հարյուր ժամ» երգի կատարողը, պատմել է այն մասին, թե արդյոք երջանիկ է նա իր բեմական գործունեության տարիներին ունեցած ձեռքբերումներով, նա պատմել է նաև իր երազանքների և հույսերի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հանրաճանաչ և սիրված էստրադային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը նախօրեին նշեց ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Չնայած,  Յուզբաշյանն ապրում է ԱՄՆ–ում, հոբելյանական տարին նշանավորվել է Հայաստանում և Ղարաբաղում, ԱՄՆ–ում և Ռուսաստանում նրա հյուրախաղերով։ Հայտնի «Երջանկության հարյուր ժամ» երգի կատարողը, պատմել է այն մասին, թե արդյոք երջանիկ է նա իր բեմական գործունեության տարիներին ունեցած ձեռքբերումներով, ինչպես նաև պատմել է իր երազանքների և հույսերի մասին։

Երաժշտությունն իմ ճակատագիրն է

© Sputnik / Асатур ЕсаянцԷռնա Յուզբաշյան
Эрна Юзбашян - Sputnik Արմենիա
Էռնա Յուզբաշյան

«Ես ամբողջ կյանքս երգել եմ, ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել։ Եվ պարզապես չեմ պատկերացնում, որ կարող էի որևէ այլ բանով զբաղվել։ Սա երևի ճակատագիր է», – ասաց Յուզբաշյանը։

«Ես երբեք ինձնով տարված չեմ եղել, երբեք չեմ զգացել, որ ես միակն եմ և անկրկնելին։ Իմ ձեռքբերումներն իմ երգերն են, որոնք հուսով եմ, սիրվել են ունկնդրի կողմից։ Ընդ որում, ըստ իս, երգն իմաստ պետք է ունենա։ Ինձ համար միշտ շատ կարևոր է եղել, որ երգը ինչ–որ մի բանի մասին խոսի, այլ ոչ թե «տառապել եմ, ախ եմ քաշել»։ Ես միշտ ցանկացել եմ երգերի միջոցով ունկնդրին հասցնել իմ հոգին, բարություն…», – խոստովանել է երգչուհին։

Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումն անակնկալ էր

© Sputnik / Асатур ЕсаянцԷռնա Յուզբաշյանի ստեղծագործական երեկոն
творческий вечер Эрны Юзбашян - Sputnik Արմենիա
Էռնա Յուզբաշյանի ստեղծագործական երեկոն

«Դեռ ես փորձում եմ ընտելանալ այդ մտքին, քանի որ պարգևատրումն ինձ համար անակնկալ էր։ Ես  ենթադրում էի, որ իմ մոտ ընկերներն այստեղ ինչ–որ բան են «մոգոնում»` ներկայացնելով ինձ Մշակույթի նախարարության անունից։ Իհարկե, ես չուշաթափվեցի, սակայն շատ հաճելի էր», – ասաց Յուզբաշյանը։

Ընդ որում նա նշեց, որ կոչումը «երկնքից չի ընկել, այսինքն, ես ինձնից ինչ որ բան ներկայացնում եմ»։

Ուզում եմ ոչ թե ակնթարթներ լինեն, այլ երջանկության ժամեր…

© Sputnik / Асатур ЕсаянцԷռնա Յուզբաշյան և Ֆորշ
Эрна Юзбашян и Форш - Sputnik Արմենիա
Էռնա Յուզբաշյան և Ֆորշ

«Այնքան դժվար է խոսել երջանկության մասին։ Այնպիսի պահեր են լինում, երբ ես մտածում եմ. «Աստված իմ, որքա՜ն երջանիկ եմ ես»։ Սակայն այդ ակնթարթները շատ քիչ են մնացել։ Ուզում եմ ոչ թե ակնթարթներ լինեն, այլ երջանկության հարյուրավոր ժամեր… Ես շատ բանի միջով եմ անցել…», – գլխավորի մասին իր մտորումներով կիսվեց Յուզբաշյանը։

Նա խոստովանեց, որ հանուն երաժշտության ստիպված է եղել զոհողությունների գնալ և շատ բան է զոհաբերել։

«Ես ստիպված եղա զոհաբերել անձնական կյանքս, որը ես այդպես էլ, չեմ դասավորել։ Ես չեմ սիրում ստել, ասել, թե որքան երջանիկ եմ ես։ Սակայն ես գտել եմ իմ երջանկությունը, կյանքի այն ռիթմում, որում ապրում եմ։ Ես երջանիկ եմ, որ ունեմ դուստր, ուրախանում եմ նրա հաջողություններով, ընկերներով, յուրաքանչյուր լավ երգով, ուրախանում եմ, երբ որևէ մեկի մոտ ինչ–որ բան ստացվում է», – ասաց Յուզբաշյանը։

Այդ թվում նա խոստովանեց, որ շատ է ցանկանում երջանիկ լինել, երազում է սիրո մասին, նոր երգերի, որոնք գրված կլինեն հատուկ իր համար։

«Երրորդ արտագաղթին ես չեմ դիմանա»

© Sputnik / Асатур ЕсаянцԷռնա Յուզբաշյանի ստեղծագործական երեկոն
творческий вечер Эрны Юзбашян - Sputnik Արմենիա
Էռնա Յուզբաշյանի ստեղծագործական երեկոն

«Երրորդ արտագաղթին ես չեմ դիմանա», – կեսկատակ–կեսլուրջ ասաց Յուզբաշյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նա մտադիր է վերաարտագաղթել։ Ընդ որում նա այդպիսի հնարավորությունը չի բացառում։

«Ինչ՞ու ոչ։ Եկեք ավելի լավ է խոսենք այն մասին, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան։ Եկեք այնպիսի պայմաններ ստեղծենք, որ բոլորը վերադառնան», – ասաց Հայաստանի վաստակավոր արտիստը։

Մնում է ավելացնել, որ երգչուհու հոբելյանական երեկոն բարձր մակարդակով էր կազմակերպված։ Հոբելյարին շնորհավորելու համար եկել էին ոչ միայն Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները, այլև Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի հայտնի թատերական և կինոգործիչներ։

Լրահոս
0