00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաբայան. Թուրքական հրթիռահրետանային կայանքի կիրառումն ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական դերը տարածաշրջանում

Բաժանորդագրվել
Ադրբեջանական կողմը երեկ ամբողջ գիշեր կրակել է նաև Արցախի սահմանի ամբողջ երկայնքով՝ կիրառելով թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանական կողմը երեկ ամբողջ գիշեր կրակել է նաև Արցախի սահմանի ամբողջ երկայնքով՝ կիրառելով թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, հակառակորդին տրվել է համարժեք պատասխան, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Բարեբախտաբար, վնասներ չենք կրել, առավել ևս՝ չունենք զոհեր, սա ամենակարևորն է: Հակառակորդին տրվել է համարժեք պատասխան, լռեցվել է նրանց բոլոր կրակակետերը, նրանք ունեն կորուստներ: Ճիշտ է, չեն հայտարարում, սա նրանց ոճն է, բայց դա չի փոխում իրավիճակը»,- ասել է Բաբայանը։

Ինչ վերաբերում է թուրքական ռեակտիվ հրթիռահրետանային կայանքի կիրառմանը, ապա Բաբայանն ընդգծում է, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական դերակատարությունը տարածաշրջանում:

«Այսինքն, Ադրբեջանին մատակարարում է այդ զենքը, բացի դրանից, ուղարկում է այնտեղ սպաներ, ովքեր ադրբեջանական բանակում աշխատում են որպես խորհրդատուներ, հրահանգիչներ, վարժեցնում են զինվորներին:  Այսինքն, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ դերակատարություն ունի Թուրքիան, ինչպիսի ապակառուցողական քաղաքականություն է վարում, և որ երկուսն էլ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը՝ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը և փորձելով իրականացնել ևս մեկ ցեղասպանություն»,-նկատել է նա:

Բանախոսի վստահեցմամբ՝ Արցախի բնակչության շրջանում չկա որևէ խուճապ, հակառակը, կա բավական ուժեղ հավատ և վստահություն: «Բոլորն էլ՝ փոքրից մինչև մեծ, համոզված են, որ մենք ոչ միայն ի վիճակի ենք կասեցնել թշնամու ցանկացած քայլ, այլև, եթե նրանք դիմեն այլ գործողությունների, ապա Արցախի դրոշը, իրոք, ծածանվելու է Բաքվում»,-ասել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր հանդիպել է ՀՀ արտգործնախարարի հետ և խոսել է սահմանային բախումների մասին. արդյո՞ք Ուորլիքն այս թեմայով չպետք է խոսեր հենց Մամեդյարովի, այլ ոչ թե Նալբանդյանի հետ հարցին ի պատասխան` Բաբայանն ընդունում է, որ ամերիկացի համանախագահն առաջին հերթին պետք է խոսեր Մամեդյարովի հետ, սակայն դա չի նշանակում, որ նա մեղադրել է Նալբանդյանին:

«Գուցե նա ներկայացրել է Նալբանդյանին, թե ինչ պետք է ասի Մամեդյարովին, սա ևս տարբերակ է: Նաև չեմ կասկածում, որ ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է ռեալ իրավիճակը: Այստեղ մենք պետք է ուղղակի նվազեցնենք զգացմունքային մոտեցումները, սա դիվանագիտություն է: Մենք ինչ-որ չափով հասկանում ենք համանախագահներին, որ նրանք փորձում են պահպանել «կոմայի մեջ»  գտնվող այս բանակցային գործընթացը, դրա համար որդեգրել են այսպիսի «չեզոք» մոտեցում, որը, իհարկե, արդեն իսկ տալիս է բացասական հետևանքները, որովհետև ագրեսորը խախտում է զինադադարի ռիժիմը և չի ստանում համարժեք գնահատական միջազգային  հանրության կողմից հրապարակայնորեն»,- պարզաբանել է նա:

Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ երբ հայկական կողմն ասում էր, որ այս հակամարտության կարգավորումն անհնարին է, քանի դեռ Ադրբեջանը բռնապետական երկիր է և հեռու ժողովրդավարությունից, շատերը դա դիտարկում էին որպես տեսական մոտեցում:

«Բայց տեսնում ենք, որ սա արդեն դարձել է կիրառական և պրակտիկ անհրաժեշտություն: Քանի այնտեղ տիրում է ֆաշիզմը, անհնար է ակնկալել որևէ դրական փոփոխություն: Առավելագույնը, ինչ կարելի է անել և ինչ անում է միջազգային հանրությունը և համանախագահները, պահպանել կայունությունն ու խաղաղությունը: Սրան են հիմնականում ուղղված ջանքերը»,-ընդգծել է նա:

Բաբայանի խոսքով՝ այս խաղաղության և կայունության գործում իրենց առանցքային դերակատարությունն ունեն Հայաստանի և Արցախի հայկական զինված ուժերը, բայց «միջազգային հանրությունը ևս իր ուրույն և կարևորագույն դերակատարությունն ունի»: 

«Պարզ է, որ դա անում են և՜ մարդասիրական մոտեցումներից, և՜ սեփական շահերից ելնելով: Այսինքն՝ այստեղ կա համակարգված մոտեցում համաշխարհային տերությունների և տարածաշրջանային պետություններրի կողմից, որովհետև եթե լինի պատերազմ, ապա կամա թե ակամա տարբեր ուժեր են միջամտելու այս պատերազմին, իսկ սա որևէ մեկին պետք չէ: Հետևաբար, ալիևյան կլանի այս շահարկումները որևէ մեկին ձեռնտու չեն, առաջին հերթին՝ ադրբեջանցի ժողովրդին, քանի որ այս պատերազմը, իհարկե, տարբերվելու է: Եվ Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, ապա նույնիսկ Ադրբեջանի գոյատևումը՝ որպես պետություն, կլինի մեծ կասկածի տակ»,-համոզմունք է հայտնել Դավիթ Բաբայանը:

Լրահոս
0