10:30 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
102-я российская военная база в Армении

Հայաստանի ռուսական ռազմակայանում բաց դռների օր է հայտարարվել

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Հյուրերին ցուցադրել են ռուսական միավորման ռազմական տեխնիկան, զինծառայողների ժամանակակից հանդերձանքը, կապի, հետախուզման արդիականացված համալիրներն ու անօդաչու ավիացիոն զինտեխնիկայի գործնական աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ցամաքային զորքերի օրը Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում բաց դռների օր էր հայտարարվել, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը մասնակցում էին Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը, «Անքակտելի եղբայրություն 2015» համատեղ խաղաղապահ զորավարժության մասնակիցները, որն անցկացվում է Երևանի «Բաղրամյան» զորավարժարանում և ռուսական դպրոցների բարձր դասարանցիները։

Հյուրերին ցուցադրեցին ռուսական միավորման ռազմական տեխնիկան, զինծառայողների ժամանակակից հանդերձանքը, կապի, հետախուզման արդիականացված համալիրներն ու անօդաչու ավիացիոն զինտեխնիկայի գործնական աշխատանքը։

Այցելուները շրջել են զինծառայողների կացարաններով, եղել սննդի ընդունման կետերում, սպորտով զբաղվելու և հանգիստն անցկացնելու համար նախատեսված տարածքներում։ Հյուրերը նաև այցելել են ռազմակայանի «Զինվորական փառքի» հուշահամալիրի զորամասի թանգարան, որտեղ ծաղիկներ են տեղադրել Ռուսաստանի հերոս գեներալ–լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի մոտ։

Տոնական միջոցառումն ավարտվել է զինծառայողների ֆիզիկական և շարային պատրաստության ցուցադրական ելույթով, ինչպես նաև հագեցած համերգային ծրագրով, որը ներկայացրել է Կենտրոնական ռազմական օկրուգի երգ ու պարի համույթի և Գյումրու ռազմական կայազորի գեղարվեստական կոլեկտիվը։ —0-

Գլխավոր թեմաներ