00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի երկրաշարժի պատմություն». հայ դերասանների կազմը հաստատվել է

© Sputnik / Անցնել մեդիապահոցСпитакское землетрясение
Спитакское землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյուժեի կենտրոնում պատանի Ռոբերտն է, որի ծնողները զոհվել են սեփական տան փլատակների տակ. շենքը փլուզվել է շինարարների անփութության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի հայ դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանը և Վիկտոր Ստեփանյանը կխաղան «Մի երկրաշարժի պատմություն» ռուսական նոր ֆիլմում։ Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է պրոդյուսեր, «Ցենտրալ փարթներշիփ» ռուսական խոշոր կինոընկերության հիմնադիր, «Մարդ Մեդիա Էնթըթեյնմենթ»–ի ստեղծող Ռուբեն Դիշդիշյանը։

«Հայաստանում մենք ոչ միայն ճանապարհորդել ենք, այլ նաև աշխատել։ Ավարտել ենք «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի հայ դերասանների ընտրությունը։ Շուտով նկարահանումներն են»,– գրել է Դիշդիշյանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ֆիլմի գլխավոր դերը կկատարի Մարիա Միրոնովան, դերասանական կազմում կլինեն Կոնստանտին Լավրոնենկոն, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը և Սաբինա Ահմեդովան։

«Մի երկրաշարժի պատմություն» կինոնկարը պատմելու է Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետի մասին, որից ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, և տասնյակ հազարավոր զոհեր են եղել։

Սյուժեի կենտրոնում պատանի Ռոբերտն է, որի ծնողները զոհվել են սեփական տան փլատակների տակ. շենքը փլուզվել է շինարարների անփութության պատճառով։ Ողբերգության մեղավորը ռուս աշխղեկն է, որին դատարանը մեղավոր չի ճանաչում։ Իսկ Ռոբերտին սպասվում է անօթևանի համար սովորական ճակատագիրը` մանկատուն և բանտ։ Ռոբերտը երդվում է վրեժխնդիր լինել։

Հետագայում երկրաշարժի պատճառով երիտասարդը հայտնվում է ազատության մեջ և հանդիպում աշխղեկին։ Աղետի ֆոնին երիտասարդը ստիպված է բարդ բարոյական լինում ընտրություն կատարել։

Հայկական ԽՍՀ–ի հյուսիս–արևմուտքում գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ.–ի դեկտեմբերի 7–ին։ Երկրաշարժի մագնիտուդը գնահատվել է 6,8 բալ։ Մոտ մեկ րոպեում գրանցված մի շարք ցնցումները ոչնչացրել է Սպիտակ քաղաքն ու մեծ վնասներ պատճառել երկրի տասնյակ քաղաքներին և հարյուրավոր գյուղերին։

Ստորգետնյա ցնցումների էներգիան հավասար է եղել Հիրոսիմայի վրա գցված տասնյակ ռումբերի ուժգնությանը։ Աղետի գոտում ընդհանուր առմամբ հայտնվել է մոտ 1 մլն մարդ, որից 25 հազար զոհվել է, 19 հազարը դարձել հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոնը անօթևան է դարձել։

Լրահոս
0