10:01 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Левон Аронян, армянский гроссмейстер

ՖԻԴԵ–ի ընթացիկ վարկանիշում Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

ՖԻԴԵ–ն կազմել է աշխարհի լավագույն շախմատիստների հարյուրյակը, որում ներառվել են նաև երեք հայ գրոսմայստերների` Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի և Սերգեյ Մովսիսյանի անունները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկը, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի անունը 7-րդ տեղում է։

Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2784 է, այն դեպքում, որ նախորդ վարկանիշում նա զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը` 2765 վարկանիշով։

Մոլորակի ուժեղագույն շախմատիստների ցուցակում այլ հայ շախմատիստներ էլ կան` Գաբրիել Սարգսյանը (ընթացիկ վարկանիշ — 2679) և Սերգեյ Մովսիսյանը (2658) զբաղեցրել են համապատասխանաբար 62-րդ և 88-րդ տեղերը։ Նախկին ցուցակի համեմատ Սարգսյանը իջել է մեկ հորիզոնականով, իսկ Մովսիսյանը, հակառակը, բարձրացել է մեկ հորիզոնականով։

Կանանց վարկանիշում Հայաստանը ներկայացնում է Էլինա Դանիելյանը` 26-րդ տեղ (2474) և Լիլիթ Մկրտչյանը` 38-րդ տեղ (2445)։Դանիելյանը սեպտեմբերյան վարկանիշում զբաղեցրել էր 27-րդ, իսկ Մկրտչյանը` 40-րդ հորիզոնականը։

Գլխավոր թեմաներ