17:38 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Празднование 2797-летие Еревана у крепости Эребуни

Ծնունդդ շնորհավո՛ր, Երևան

© Sputnik/ Ани Липаритян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Անի Լիպարիտյան
2161 0 0

Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ գունագեղ միջոցառումներ է կազմակերպել հայկական մայրաքաղաքի 2797-ամյակի տոնակատարության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի մայրաքաղաքում այսօր յուրահատուկ մթնոլորտ է տիրում. հազարավոր տեղի բնակիչներ և տարբեր երկրներից հյուրեր հավաքվում են Երևանում, որպեսզի մասնակցեն քաղաքի 2797-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Քաղաքի փողոցները զարդարված են գունագեղ լույսերով, ամենուրեք կախված են Հայաստանի ազգային դրոշները:

Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ է պատրաստել «Էրեբունի-Երևան» տոնի շրջանակում, այդ թվում՝ ջրցան մեքենաների ավանդական շքերթ, հուշարձանների լվացում, ինչպես նաև պարային երթ քաղաքապետարանից մինչև Հյուսիսային պողոտա: Օրվա ավարտին բոլորին սպասում է Երևանի օրվա առթիվ գալա-համերգ և տոնական հրավառություն:

Մի քիչ պատմություն

Երևանի հիմնադրման տարեթիվը համարվում է մ. թ. ա. 782թ., երբ, սեպագիր արձանագրության համաձայն, Ուրարտուի արքա Արգիշտի 1-ինն այստեղ հիմնեց Էրեբունի քաղաք-ամրոցն իր գահակալության հինգերորդ տարում:

Հիմա Էրեբունին գտնվում է ժամանակակից Երևանի հարավային ծայրամասում, թեև քաղաքի գտնվելու վայրում մ. թ. ա. IV դարից մինչև մ. թ. III դարն ընկած ժամաանակահատվածում զգալի բնակչության գոյությունը նշող տվյալներ չկան: Սակայն 1950թ.-ին Արին Բերդ բլուրում գտնված քարե սալիկի վրա արված արձանագրությունը թույլ է տվել նույնացնել Արգիշտիի կողմից կառուցած քաղաքն Էրեբունիի հետ:

Արձանագրության մեջ գրված է. «Խալդ աստծո հրամանով՝ Արգիշտին՝ Մենուայի որդին, Էրեբունի քաղաքը կառուցեց Բիայնիլիի հզորության համար: Հողը ամայի էր: Հզոր գործեր ես այստեղ կատարեցի…»:

Скульптура Царя Аргишти на колеснице близ музея-заповедника Эребуни
© Sputnik/ Ани Липаритян
«Էրեբունի» ամրոց-թանգանգարանի մոտ գտնվող Արգիշտի արքայի արձանը


Երևանի առաջին հոբելյանը


Երևան քաղաքի օրն առաջին անգամ նշվել է 1968թ.-ի հոկտեմբերին. հենց այդ տարի Հայաստանի մայրաքաղաքը դարձել էր 2750 տարեկան:

Հոբելյանական տոնակատարությունները տևել են մի քանի շաբաթ, հրապարակվել են գրքեր Երևանի պատմության մասին, գրվել նոր երգեր, էկրանավորվել ֆիլմեր, որոնք արտացոլել են քաղաքի առօրյան, թողարկվել տարբեր հոբելյանական հուշանվերներ, որոնք մինչ օրս հիշեցնում են փառահեղ տոնի մասին:

1960-ականներին տեղի է ունեցել Երգի տոն, որի ժամանակ 2750 հոգուց կազմված երգչախումբն առաջին անգամ կատարել է «Էրեբունի-Երևան» երգը, որն ավելի ուշ դարձել է քաղաքի հիմն: Նշանակալի իրադարձություն է դարձել Արին Բերդ բլրի ստորոտին «Էրեբունի» արգելոց-թանգարանի բացումը:

Թանգարանին հարակից փողոցները վերանվանվել են «Էրեբունի», բացվել է պուրակ 2750 ցայտաղբյուրներով, նախագծվել է «Էրեբունի» գորգը, Արին Բերդ բլրի մոտ տնկվել է 2750 ծառ, զանգվածային հոբելյանական միջոցառումներն ավարտվել են Հանրապետական մարզադաշտում:

Макет крепости Эребуни в музее-заповеднике
© Sputnik/ Ани Липаритян
«Էրեբունի» թանգարան-արգելոցի մանրակերտը

Հրապարակներում տեղադրված բեմերում, պողոտաներում, այգիներում, պուրակներում և փողոցներում մի քանի օր շարունակվել էին համերգները: Այդ ավանդական տոնն այսօր ավելի բազմազան և ժողովրդական է դարձել:

Միջոցառումների ցուցակը համալրվել է նորերով. Բարեկամության տոն, Նորապսակների տոն, Բնակարանամուտի տոն, Պոեզիայի տոն, Աշխատանքային փառքի տոն, Պատանի երևանցու տոն, դիմակահանդեսներ, ժողովրդական զբոսահանդեսներ, ազգային խաղեր, մարզական մրցույթներ, «Ոսկե աշուն» ամենամյա տոնակատարությունը:

Բարի գալու՛ստ

Միլիոնավոր հայերի համար սիրելի մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Դա կարևորագույն քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է, ինչպես նաև երկրի տրանսպորտային հանգույցը: Այստեղ ամեն տարի ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ տարբեր երկրներից: Սա այն քաղաքն է, որը սրտեր է գրավում ոչ թե երկնաքերներով, նորաոճ ռեստորաններով և ավտոմեքենանորվ, այլ զարմանալիորեն ջերմ վարդագույն տուֆից կառուցված շենքերով և հյուրերի նկատմամբ բարեհոգի վերաբերմունքով:

Каскад, Ереван
Երևան, Կասկադ համալիր

Այստեղ հիմա ստեղծվել են շատ ժամանակակից այգիներ, կառուցվել առևտրի և բիզնես կենտրոններ, ակտիվ զարգանում է ՏՏ ոլորտը, գրեթե ամեն օր տարբեր հարթակներում և ակումբներում տեղի են ունենում համերգներ ամենատարբեր ժանրերով՝ դասականից մինչև ջազ, ռոք և ռեփ: Երևանը լի է ռեստորաններով, որոնք առաջարկում են տարբեր ազգությունների ավանդական ուտեստներ:

Անհնար է անտարբեր մնալ հյուրընկալության, համեղ խոհանոցի, ավանդական երաժշտության և պարերի, հին քաղաքի յուրահատուկ խառնվածքի նկատմամբ, եթե թեկուզ մեկ անգամ հասցրել եք այցելել այն: С

Ծնունդդ շնորհավո՛ր, Երևա՛ն


 




Գլխավոր թեմաներ