14:24 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Шарль Азнавур на концерте в Ереване

Շառլ Ազնավուրն ինչպես հայտնի "Эх раз, еще раз, еще много-много раз…" երգը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)
1298 0 0

Ելույթի գագաթնակետը դարձավ « Эх раз, еще раз, еще много-много раз…» երգը Ոգևորված հանդիսատեսը մեծ շանսոնյեի յուրաքանչյուր երգին երկու անգամ էր ծափահարում՝ կատարման սկզբում և վերջում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Լեգենդար ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երևանում եզակի համերգ ունեցավ:

Եզակի ոչ միայն այն պատճառով, որ 91-ամյա երգիչը բեմի վրա անցկացրեց մեկ ժամից ավել, այլ նաև այն պատճառով, որ երևանյան հանդիսատեսը մեծ շանսոնյեի յուրաքանչյուր երգին երկու անգամ էր ծափահարում՝ կատարման սկզբում և վերջում:

Ելույթի գագաթնակետը դարձավ « Эх раз, еще раз, еще много-много раз…» երգը: Աստծո կամոք, թող աշխարհի ամենահայտնի հայերից մեկը դեռ շատ անգամներ ելույթ ունենա բեմում…

Шарль Азнавур на концерте в Ереване
© Sputnik/ Асатур Есаянц
Շառլ Ազնավուրի երևանյան համերգը

Շառլ Ազնավուրը, ով հայտնի է աշխարհին նաև որպես կոմպոզիտոր, պոետ, գրող, դերասան, գրել է շուրջ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ:

1998թ.-ին Time ամսագրի և CNN-ի անցկացրած համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն կատարող: Ազնավուրի հայտնի երգերի շարքում են՝ «Բոհեմա», «Մամա», «Հավերժ սեր», «Ոչ նորաձև ուրախություններ», «Երիտասարդություն», «Դեռևս երեկ», «Իզաբելլա», «Նա», «Ինչպես ասում են», «Ավե Մարիա», «Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել», «Ես արդեն պատկերացրել եմ», «Որովհետև», «Երկու կիթառ», «Տար ինձ», «Պետք է կարողանալ», «Մահանալ հանուն սիրո»:

Դրանցից մի քանիսը հնչեցին երևանյան համերգի ընթացքում: Եվ թեև վարպետի յուրաքանչյուր երգը յուրօրինակ գլուխգործոց է, այնպիսի երգեր, ինչպիսիք են «Բոհեման» և «Ավե Մարիան», անշուշտ, անտարբեր չեն թողնի նույնիսկ երաժշտության աշխարհից հեռու գտնվող մարդկանց:

Շառլ Ազնավուրը մարմնավորում է մի ողջ դարաշրջան ժամանակակից երաժշտության պատմության մեջ: Նրա երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին, Խուլիո Իգլեսիասը և այլ աշխարհահռչակ այլ երգիչներ: Ազնավուրը դուետով հանդես է եկել նաև Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Լայզա Մինելլիի հետ:

Նրա համերգի ժամանակ հանդիսատեսն ակամայից հաղորդակից է դառնում բարձրագույն մակարդակի երաժշտական մշակույթին:

Երաժշտության տոնը կայացավ. Երևանը և բազմաթիվ արտասահմանյան հյուրերը, որոնք մայրաքաղաք էին այցելել այս օրերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակում, հոտնկայս ծափահարում էին վարպետին, իսկ նա շփվում էր դահլիճի հետ հավասարի պես՝ ընթացքում զրուցելով հանդիսատեսի հետ:

Պետք է նշել, որ Ազնավուրը ողջ աշխարհի հայության համար ավելին է, քան ուղղակի տաղանդավոր երաժիշտ:

Шарль Азнавур на концерте в Ереване
© Sputnik/ Асатур Есаянц
Շառլ Ազնավուրի երևանյան համերգը

1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո նա հիմնեց «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիան և մի քանի ակցիաներ կազմակերպեց տուժածներին օգնելու միջոցներ հավաքելու համար, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին Pour toi Armenie (Քեզ համար, Հայաստան) երգի տեսահոլովակի ձայնագրությանը:

Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպան է: Նրա անունը կրող հրապարակ կա Երևանի կենտրոնում, Գյումրի քաղաքում տեղադրվել է նրա հուշարձանը, նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում:

Մնում է միայն բոլոր երևանցիների մաղթել «Эх раз, еще раз, еще много-много раз…» երգը դեռ շատ անգամներ լսել մեծ շանսոնյեի կատարմամբ


թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)

Գլխավոր թեմաներ