13:46 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Выступление танцевального ансамбля на праздновании Дня города у мэрии Еревана

Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը մեծ շուքով նշում են քաղաքի 2797-ամյակը

© Sputnik/ Ани Липаритян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112330

Քաղաքի օրն առաջին անգամ հանձնվեցին «Արգիշտի» շքանշանները՝ Արգիշտի I ուրարտական արքայի անունով, ով համարվում է Երևանի հիմնադիրը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքվել էր մի քանի հազար մարդ՝ տարբեր կազմակերպություններից, մասնավոր ընկերություններից, դպրոցներից, համալսարաններից և ուղղակի անցորդներ, որպեսզի նշեն Քաղաքի օրը՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնը:

Այսօր Հայաստանի մայրաքաղաքը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, տոնում է 2797-ամյակը: Տոնական տրամադրություն է տիրում քաղաքի յուրաքանչյուր անկյունում, գեղեցիկ դեկորացիաները և բազմազան միջոցառումներն ուրախացնում են հանդիսատեսին: Օրերս արդեն տեղի են ունեցել Քաղաքի օրվան նվիրված միջոցառումներ, սակայն պաշտոնական տոնակատարությունները մեկնարկել են այսօր:

Празднование 2797-летие Еревана у крепости Эребуни
© Sputnik/ Ани Липаритян
Ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ողջ հայության մայրաքաղաքն այսօր տոնում է իր 2797-ամյակը, ըստ ավանդույթի, ոչ միայն իր բնակիչների հետ, այլ նաև բազմաթիվ ընկերների և հյուրերի: Այսօր համայն հայության հայացքն ուղղված է Երևանի վրա, և մենք հպարտանում ենք նրանով, որ մեր հնագույն մայրաքաղաքը ներկայանում է որպես ժամանակակից քաղաք, որը հպարտ քայլում է կայուն զարգացման ճանապարհով ոչ միայն աշխարհի տարբեր անկույններում բնակվող մեր համաքաղաքացիների աչքի առաջ, այլ նաև ողջ աշխարհի»,- ասաց քաղաքապետը:

Նա հույս հայտնեց, որ սիրելի մայրաքաղաքում իրագործվող յուրաքանչյուր ծրագիր՝ լինի դա քաղաքաշինական, ներդրումային, սոցիալական, թե ցանկացած այլ ծրագիր, որոշակիորեն ուղղված է Երևանի և նրա բնակիչների բարեկեցությանը:

Մարգարյանի ելույթից հետո սկսվեց անվանի հայերի պարգևատրումը, որոնք արժանացան Երևանի պատվավոր քաղաքացիների կոչմանը, ինչպես նաև առաջին անգամ հանձնվեցին «Արգիշտի I» մեդալները:

Новые почетные граждане Еревана и лауреаты медалей Аргишти на праздновании 2797-летия Еревана
Երևանի նոր պատվավոր քաղաքացիները և «Արգիշտի 1» մեդալակիրները տոնական հանդիսության ժամանակ

Երևանի պատվավոր քաղաքացիների պատվոգրեր ստացան աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի էստրադային երգչուհի Ռայիսա Մկրտչյանը, կոմպոզիտոր, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը, հայ երգիչ, կոմպոզիտոր, ազգային երգերի կատարող, մանկավարժ, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

Երկրի պատմության մեջ հատուկ ավանդի համար «Արգիշտի I» շքանշան ստացան Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճարտարւապետ Ռազմիկ Մինասյանը, երաժիշտ և հասարակական գործիչ Դավիթ Ղազարյանը, Երևանի Հակոբ Ղազանչյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:

Հանդիսավոր պարգևատրումից հետո բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը դիտեցին պարային ներկայացում և ազգային երգերի կատարումներ, իսկ հետո քաղաքապետարանի շենքից սկսվեց պարային քայլերթ դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ նախատեսված էին հետաքրքիր անակնկալներ և մի շարք միջոցառումներ «Իմ ջերմ ու բարի քաղաք» ծրագրի շրջանակում:

Празднование Дня города у мэрии Еревана
© Sputnik/ Ани Липаритян
Տոնական համերգ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում

Երևանի հիմնադրման տարեթիվը համարվում է մ. թ. ա. 782թ., երբ, սեպագիր արձանագրության համաձայն, Ուրարտուի արքա Արգիշտի 1-ինն այստեղ հիմնեց Էրեբունի քաղաք-ամրոցն իր գահակալության հինգերորդ տարում:

 Հիմա Էրեբունին գտնվում է ժամանակակից Երևանի հարավային ծայրամասում, թեև քաղաքի գտնվելու վայրում մ. թ. ա. IV դարից մինչև մ. թ. III դարն ընկած ժամաանակահատվածում զգալի բնակչության գոյությունը նշող տվյալներ չկան: Սակայն 1950թ.-ին Արին Բերդ բլուրում գտնված քարե սալիկի վրա արված արձանագրությունը թույլ է տվել նույնացնել Արգիշտիի կողմից կառուցած քաղաքն Էրեբունիի հետ:

Развалины крепости Эребуни
© Sputnik/ Ани Липаритян
Էրեբունի ամրոցի ավերակները


Գլխավոր թեմաներ