00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ֆուտբոլիստները` Ալբանիայի հետ հանդիպման մասին. սա սեփական հարկի տակ անցկացրած վատագույն խաղն էր

© Sputnik / Asatur YesayantsДомашний матч сборных Армении и Дании в рамках отборочного цикла ЕВРО-2016 , сборная Армении
Домашний матч сборных Армении и Дании в рамках отборочного цикла ЕВРО-2016 , сборная Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիրակի Հայաստանի հավաքականին պարտության մատնելուց հետո Ալբանիայի հավաքականը զբաղեցրել է 2–րդ տեղը ընտրական խմբում և ավտոմատ կերպով հայտնվել Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները մեկնաբանել են Երևանում Եվրո–2016–ի ընտրական փուլի շրջանակում Ալբանիայի հավաքականի հետ կայացած հանդիպման արդյունքում գրանցված պարտությունը։

Ալբանիայի հավաքականը կիրակի պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրո–2016–ի եզրափակչի ուղեգիրը` 3։0 հաշվով պարտության մատնելով Հայաստանի հավաքականին։

«Մենք ենք մեղավոր, մենք ենք խաղացել և պետք է ուշադիր լինեինք։ Ալբանիայում չկան նման որակի ֆուտբոլիստներ, ինչպես Հայաստանում, սակայն թիմում 11 ֆուտբոլիստ է, և բոլորս էլ մեղավոր ենք։ Մենք ունենք լավ թիմ, լավ խաղացողներ, լավ մարզիչ, սակայն այդ ամենը հարկավոր է ցույց տալ դաշտում», – հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

Նրա խոսքով` խաղը տևում է 90 րոպե, և այդ ընթացքում հայ ֆուտբոլիստները շատ սխալներ գործեցին։ «Դա չի նշանակում, որ մեղավոր են միայն պաշտպանները։ Նշանակում է, որ մեղավոր ենք բոլորս։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, սակայն չխփեցինք», – ասաց Պիզելին։

Մեկնաբանելով տրիբունաներից հնչող «ամոթ է, խայտառակություն» բացականչությունները` Պիզելին նշեց, որ երկրպագուներն իրավացի են, և ինքը դա զգում է։

Հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովի խոսքով` հայ ֆուտբոլիստների բախտը չբերեց, քանի որ նրանք «հիմար» գոլ բաց թողեցին խաղի ամենասկզբում։ Ինչ վերաբերում է ողջ ընտրական փուլին, ապա Կասպարովը նշեց, որ Հայաստանին խանգարեցին վնասվածքներն ու անկայուն խաղը։ «Չնայած ամեն ինչին` մենք պետք է առաջ շարժվենք», – ավելացրեց Կասպարովը։ 

Խաղի ամենասկզբում գրանցված ինքնագոլից դժգոհեց նաև պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։ «Սա սեփական հարկի տակ անցկացրած վատագույն խաղն էր։ Շատ վատ խաղացինք առաջին խաղակեսում, կարելի է ասել, որ արժանի էինք ինքնագոլի», – ասաց Արզումանյանը։

Նրա խոսքով` թիմը պետք է վերադարձնի կորած վստահությունը, քանի որ հավաքականում կան հիանալի ֆուտբոլիստներ, և նրանք պետք է գոլ խփեն։

Հայաստանի հավաքականին պարտության մատնելուց հետո Ալբանիայի հավաքականը զբաղեցրել է 2–րդ տեղը ընտրական խմբում և ավտոմատ կերպով հայտնվել Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության եզրափակչում, որը կանցկացվի Ֆրանսիայում։ Խմբում առաջին տեղը զբաղեցրեց և եզրափակիչ դուրս եկավ Պորտուգալիայի հավաքականը, Դանիացիները եզրափակչում հայտնվելու համար պետք է դեռ հանդիպումներ անցկացնեն։

Սերբիայի և Հայաստանի հավաքականները խմբում զբաղեցրեցին վերջին տեղերը և զրկվեցին Եվրո–2016–ին մասնակցելու հնարավորությունից։

Լրահոս
0