00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փառատոնային նոու–հաու Հայաստանում. զբոսաշրջություն` վարպետության դասերով

© Sputnik / Асатур ЕсаянцПресс-конференция к фестивалю по обмену опытом "Артак" (Платформа)
Пресс-конференция к фестивалю по обмену опытом Артак (Платформа) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձի փոխանակման «Հարթակ» փառատոնի շրջանակում վարպետության դասերի մասնակիցները կարող են պատրաստել հետաքրքիր ճաշատեսակներ, ինչպես ճիշտ գրել ռեզյումե, ինքնուրույն հավաքել ArmTab պլանշետը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի– Sputnik. Երևանում հոկտեմբերի 16-ից 18–ն առաջին անգամ տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը, որի շրջանակում կանցկացվեն շուրջ 60 վարպետության դասընթացներ, սեմինարներ և ցուցահանդեսներ։

Հայաստանում աշունն ավանդաբար փառատոների և տոների շրջան է, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում զբոսաշրջիկների համար։ Հայաստանում ավանդաբար անցկացվում են տոլմայի, խորովածի և գինու փառատոները։

Այժմ ավանդական դարձած փառատոներին միանում է ևս մեկը` Փորձի փոխանակման փառատոնը, որի ընթացքում տարբեր ոլորտների փորձագետները վարպետության դասընթացներ կանցկացնեն։

Ինչպես երեքշաբթի Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում նշեց փառատոնի տնօրեն Քրիստինա Հարությունովան, միջոցառումը տեղի կունենա տարբեր հարթակներում չորս հիմնական թեմայով` առողջ ապրելակերպ, արվեստ և արհեստ, խոհարարություն և նոու–հաու (տեխնոլոգիաներ)։

«Մեր վարպետության դասընթացների մասնակիցները կարող են սովորել պատրաստել հետաքրքիր ճաշատեսակներ ինչպես հայկական ավանդական խոհանոցից, այնպես էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչների բաղադրատոմսերի հիման վրա։ Կարող են իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ գրել ռեզյումեն, ինքնուրույն հավաքել ArmTab պլանշետը, սովորել ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս մեկ ծափով անջատել լույսը և շատ հետաքրքիր բաներ»,– ասել է Հարությունովան։

Նրա խոսքով` վարպետության դասընթացներին մասնակցելու համար արդեն գրանցվել է 500 մարդ, առավել հայտնի են Միքայել Կասյանի food-լուսանկարների վերաբերյալ վարպետության դասերը, գեղագրություն Ռուբեն Մալայանից, վավերագրական ֆիլմերի ստեղծման սկզբունքները բրիտանացի փորձագետ Թոմ Ալենից։ Հետաքրքրություն է առաջացրել նաև նվազագույն ծախսերով ճանապարհորդություններ կազմակերպելու և առողջ կենսակերպի մասին վարպետության դասերը, որտեղ տեղի կունենա առողջ կենսակերպի և սլեյք–լայնի պարապմունքներ։

Վարպետության դասերի մասնակիցները կարող են ծանոթանալ նաև հայկական մշակույթին, խոհանոցին, մարտարվեստի տեսակներին, իսկ իրենց պատրաստած ուտելիքները կարող են տանել իրենց հետ, որպեսզի ուրախացնեն մտերիմներին։ Որպես փորձագետ այս տարի ելույթ կունենան ինչպես հայ մասնագետներ, այնպես էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, սթրիթ արտիստ` Վրաստանից, անիմատոր` Ռուսաստանից, փորձագետ` Մեծ Բրիտանիայից։

Հայկական ազգային ճաշատեսակ


Ինչպես նշեց փառատոնի համահիմնադիրներից մեկը` Կարինե Արոյանը, փառատոնի անցկացման սկզբունքը բավականին ճկուն է, այն կապ չի ունենալու որևէ ամսաթվի հետ։

«Գաղափարն այն է, որ որևէ թեմայով կամ տոնով (Նոր տարի, Սուրբ Ծնունդ, գարնանային տոներ կամ մեկ ուրիշ բան) հետաքրքրվելու դեպքում մենք հնարավորություն կունենանք օպերատիվ կերպով կազմակերպել նոր փառատոն և փորձագետների վարպետության դասեր», – ասաց Արոյանը։

Ինչպես կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, տարբեր փառատոնների անցկացումը նպաստում է զբոսաշրջիկների ներգրավմանը, երկրի ճանաչվածության բարձրացմանն ու մարզերի զարգացմանը։

Որպես օրինակ նա ներկայացրեց վերջերս կազմակերպված «Արենի» գինու փառատոնը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Փառատոնը ներկայանում է որպես զբոսաշրջիկների հոսքի ակտիվացման հզոր և արդյունավետ գործոն։

«Այս ամենը թույլ է տալիս տուրիստական պրոդուկտի դիվերսիֆիկացում ապահովել, բացել նոր հնարավորություններ տուրիստական այցելությունների համար, բացահայտել հայկական մարզերի նոր հնարավորություններ, այդ թվում` դրանց զարգացումը, նոր ներդրումային նախագծերի իրականացումը», – ասաց Ապրեսյանը։

Նա ընդգծեց, որ իրականացված քաղաքականության և տարբեր փառատոնների շնորհիվ այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 256 հազար զբոսաշրջիկ, ինչը 1,8 տոկոսով գերազանցում է 2014 թ.–ի նույն ցուցանիշը։

«Հուսով ենք, որ Հայաստանում անցկացվող տարբեր միջոցառումները թույլ կտան տարվա արդյունքում գրանցել տուրիստական հոսքի զգալի աճ, ինչը թույլ կտա տարվա արդյունքում ապահովել ցուցանիշի նախատեսված և շարունակական աճ` 5 տոկոսի չափով», – ասաց Ապրեսյանը։

Ինչպես նշեց վարչության պետը, Հայաստանը դառնում է ճանաչելի այդ թվում նաև երկիր այցելած զբոսաշրջիկների դրական արձագանքների հաշվին, և չնայած գլոբալ տնտեսական իրավիճակն ու տարբեր երկրներում ազգային արժույթի տատանումն ազդում են տուրիստական հոսքի վրա, այդուհանդերձ Հայաստանում դրանք գրանցում են աճի միտումներ։

Նրա խոսքով`այս տարի Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են դրսևորել Հեռավոր Արևելքի, Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Ամերիկայի բնակիչները։ Որպես հետաքրքիր փաստ նա նշեց, որ այս տարի Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են դրսևորել Կորեայից, Թաիլանդից, Մալայզիայից, Ինդոնեզիայից, Լատինական Ամերիկայի երկրներից, Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկները։

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0