10:10 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
армянская кулинария кухня еда пища блюда стол застолье

«Էրգրի համի հիշողություն» փառատոն Շիրակում

Neoneocon
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
567 0 0

Տոնական միջոցառման ընթացքում կներկայացվեն ազգային ավանդական երգեր և պարեր, ազգային խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկագտնվելու հայ ազգային ավանդական տարազների ցուցադրմանը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն կանցկացվի 2015 թ. հոկտեմբերի 17–ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում, հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության, մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, և դրա նպատակը համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելն է։

Հաղորդման մեջ նշվում է, որ այս տարի «Էրգրի համի հիշողություն» հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները սիրով երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաև՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ»,– ասվում է հաղորդագրությունում։

Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ կգտնեն ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում:

Փառատոնի ընթացքում մարզի 11 համայնքներ կներկայացնեն հայ ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա և տոնական, սիրված սննդատեսակներ, նաև առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայ ազգային ավանդական ուտեստների ցուցադրում, հյուրասիրություն:

Կսահմանվեն նաև տարբեր անվանակարգեր, որոնցում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին կշնորհվեն մրցանակներ:

Шоу армянских таразов
© Sputnik/ Асатур Есаянц
Տարազով տիկնիկներ


Տոնական միջոցառման ընթացքում կներկայացվեն ազգային ավանդական երգեր և պարեր, ազգային խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկագտնվելու հայ ազգային ավանդական տարազների ցուցադրմանը, կտրվի տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Գլխավոր թեմաներ