00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ-ի՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» որոշման մեջ չկա որևէ դրական կետ. միջազգային իրավունքի մասնագետ

© ARMENPRESSАмал Клуни и Джефри Робертсон в ЕСПЧ
Амал Клуни и Джефри Робертсон в ЕСПЧ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եթե որևէ մեկը կարդացել է վճիռը և տեսել է այն նախադասությունը, որում ասված է, թե ՄԻԵԴ-ի վերին պալատի կարծիքով` ստորին պալատը սխալ է, թող հրապարակի այդ դրույթը և նշի այդ կետը, որպեսզի մենք էլ ծանոթանանք»,- նշում է Լևոն Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի– Sputnik. Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է մի վճռից հարյուր տոկոսով գոհ լինի թուրքական կողմը և այդ նույն վճռից գոհ լինի նաև հայկական կողմը, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նշել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանը` գնահատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը։ 

Ո՞րն էր իրականում 2013 թվականին ՄԻԵԴ-ի ստորին պալատի վճռի հետ կապված խնդիրը: Միջազգային իրավունքի մասնագետը պարզաբանում է՝ այդ վճռում կան մի շարք անընդունելի ձևակերպումներ:

«Վճիռը համեմատության եզրեր էր անցկացնում Հոլոքոստի հետ, տարբերակում դնում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև` նշելով, որ ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ չկա միջազգային դատական ատյանի որևէ գնահատական: Նաև շատ տարօրինակ ձևակերպում էր առաջ քաշվում, երբ նշվում էր, որ Հայոց ցեղասպանությունը վաղ անցյալին վերաբերող խնդիր է և դրա վերաբերյալ չի կարող լինել միասնական, միանշանակ դիրքորոշում: Եվ այստեղ, իհարկե, հարցեր էին առաջանում: Սրանք էին այն կետերը, որոնք խնդրահարույց էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև վտանգի տակ էին դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականությունը»,-պարզաբանել է մասնագետը:

Լևոն Գևորգյանը հարցադրում է անում՝ արդյո՞ք դրանք հերքվել են ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից օրեր առաջ ընդունված վճռում, նշվե՞լ է, որ ստորին պալատը սխալ էր:

«Անկեղծ ասած, ընթերցելով ամբողջ վճիռը` ես նման դրույթ չեմ տեսել: Եթե որևէ մեկը կարդացել է վճիռը և տեսել է այն նախադասությունը, որում ասված է, թե ՄԻԵԴ-ի վերին պալատի կարծիքով` ստորին պալատը սխալ է, թող հրապարակի այդ դրույթը և նշի այդ կետը, որպեսզի մենք էլ ծանոթանանք, հասկանանք, թե այդ ինչո՞վ է տվյալ որոշումը մեզ համար շահավետ»,-ասել է նա:

Ինչպես նկատում է փաստաբանը, ՄԻԵԴ-ը հստակ ձևակերպում չի տվել նաև Հոլոքստի հետ համեմատության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ միանշանակ դիրքորոշման հարցում:

«Եթե ուշադրություն դարձնեք վճռի գլուխներին, ապա դատարանը նշում է, որ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի տարբերակումն այնքան էլ հիմնված չէ դատական վճիռների բացակայության վրա, այսինքն՝ Եվրոպական դատարանը դեռևս ընդունում է ստորին պալատի տված գնահատականը, ուղղակի այդ գնահատականին ավելացնում է նոր փաստարկներ: Դրանք երկուսն են: Առաջինը՝ Եվրոպական պետությունների անմիջական փոխկապվածություն չունենալը Հայոց ցեղասպանության խնդրի հետ: ՄԻԵԴ-ը կարծում է, որ դա եվրոպական տիրույթից դուրս, լոկալ խնդիր էր: Երկրորդը՝ ժամանակագրական ինտերվալը: Ստորին պալատը պարզապես ասում է՝ դրական պատմական իրադարձություններ են, որոնց վերաբերյալ միասնական դիրքորոշում չի կարող լինել, վերին պալատն ասում է՝ այն տեղի է ունեցել շատ վաղուց»,-մեկնաբանել է փաստաբանը:

Լևոն Գևորգյանը համոզված է, որ Եվրոպական դատարանն իրականում հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողության հարցը, հերքման քրեականացումը և շարունակում տարբերակում դնել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև:Եվ դա, նրա կարծիքով, Հայաստանի համար հսկայական վնաս է մեր արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության համար: Նա` որպես մասնագետ, այդ վճռի մեջ դրական կողմ չի տեսնում։

Լրահոս
0