10:17 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
книги

Հայաստանում ութերորդ անգամ կմեկնարկեն Ռուսական խոսքի օրերը

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Ռուսական խոսքի օրերի շրջանակում կանցկացվի Հայաստանի և Ռուսաստանի դասախոսների, ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների երկրորդ միջազգային գիտագործնական «Ժամանակակից կրթության մեջ ռուսաց լեզուն` որպես միջառարկայական կապերի իրականացման միջոց» գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական խոսքի ութերորդ օրերը Հայաստանում անցկացվում են հոկտեմբերի 19-23-ը, հայտնում է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը:

«Հայաստանում անցկացվող Ռուսական խոսքի օրերի ծրագրում այս տարի զգալի տեղ կհատկացվի Ռուսաստանում անցկացվող գրականության տարվա հետ կապված միջոցառումներին», — ասել է Ազոյանը:

Ըստ նրա տեղեկատվության` Ռուսական խոսքի օրերի շրջանակում կանցկացվի Հայաստանի և Ռուսաստանի դասախոսների, ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների երկրորդ միջազգային գիտագործնական «Ժամանակակից կրթության մեջ ռուսաց լեզուն` որպես միջառարկայական կապերի իրականացման միջոց» գիտաժողովը, կընթերցվեն դասախոսություններ, կկազմակերպվեն գիտագործնական և մեթոդական սեմինարներ: Այս տարի արտագնա դասախոսություններ կկազմակերպվեն Երևան, Նոր Հաճն, Մասիս և Ապարան քաղաքներում:

ԳՄՌԿ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստան կժամանի ռուսական ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են հայտնի ռուս գիտնականներ` պատմաբաններ, մշակութաբաններ, լեզվաբաններ, ռուս գրականության  մասնագետներ, ինչպես նաև ռուսագետ դասախոսներ, նորարարական մեթոդիկայի հեղինակներ, ովքեր աշխատում են ռուսերենը որպես օտար լեզու դասավանդման ոլորտում:

«Հայաստանի ռուսագետներին սպասում են հետաքրքիր հանդիպումներ ռուս գործընկերների հետ: Դպրոցներում և բուհերում անցկացվող բազմաթիվ սեմինարների, վարպետության դասերի և բաց դասերի շրջանակում ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերներին կծանոթացնեն ռուսագիտության վերջին նվաճումներին, կպատմեն նոր գրքերի, ռուս գրականության ժամանակակից միտումների, պատմության և գավառագիտության ոլորտում հետաքրքիր գյուտերի և բացահայտումների մասին, կներկայացնեն ռուսական մշակութաբանության ուսումնասիրման նոր ուղղությունները», — ասել է Ազոյանը:

Ռուսական խոսքի օրերն անցկացվում են Դաշնային «Ռուսաց լեզու» թիրախային ծրագրի շրջանակում Ռոսսոտրուդնիչեստվոյի նախաձեռնությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Գլխավոր թեմաներ