17:35 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Новые истребители четвертого поколения МиГ-29  поступили на российскую военную базу в Армении после модернизации

Ռուս ռազմական օդաչուներն ավիաշոու ցուցադրեցին Հայաստանում

Пресс-служба Южного Военного округа
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23710

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ռազմական հատուկ և ավիացիոն տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր ու սպառազինություն

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանում Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի զինծառայողները տոնեցին զինվորական մասի կազմավորման 17-րդ հոբելյանը` հյուրերին ՄիԳ-29 ժամանակակից կործանիչներով տոնական ավիաշոու ցուցադրելով, երկուշաբթի հայտնեցին ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունից:

«Օդաչուները երկնքում իրականացրեցին բարդագույն թռիչքի հնարքներ 300-ից մինչև 2 հազար մետր բարձրության վրա», — հայտնել է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են ռազմական հատուկ և ավիացիոն տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր ու սպառազինություն

Տոնակատարությանը մասնակցում էին ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության, Հայաստանի ուժային կառույցների, Երևանի քաղաքապետարանի և զինծառայողների ընտանիքի անդամներ:

Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին:

Գլխավոր թեմաներ