00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ-ը լուրջ հարված հասցրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЗакон, Суд, молоток, правосудие
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ավարտեց թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով վերջնական լսումը: Դատարանը որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, փաստորեն, որոշակի հաջողությունների ենք հասել, սակայն ՄԻԵԴ-ն այս առումով լուրջ հարված հասցրեց: Այսուհետեւ ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում ընդունելիս մյուս երկրները հաշվի կառնեն ՄԻԵԴ-ի որոշումը»,- ասում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ավարտեց թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով վերջնական լսումը: Դատարանը որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը:

Անդրադառնալով դատական լսումների մանրամասներին` հիշեցնենք նաև, որ գործը կապվում է Թուրքիայի քաղաքացի, այդ երկրի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ռասիստական և ատելություն սերմանող գործունեության հետ:

Փերինչեքը 2005-ին մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ.-ի և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը, այն դեպքում, երբ Շվեյցարիան մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանq:

Որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանը պահանջել էր, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: ՀՀ-ն Եվրոպական դատարանից ակնկալում էր արդարացի վճիռ, որը զերծ կլիներ այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում: Նպատակն է, որ Եվրոպական դատարանի վճիռը չդառնա գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին, ովքեր կփորձեն այն օգտագործել իրենց անբարոյական նպատակներով:



«Իրավաբանորեն չեմ կարող գնահատական տալ, թե որքանով են բավարավել Հայաստանի պահանջները, բայց կարող եմ ասել` ՄԻԵԴ-ն, ըստ էության, Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդուն արդարացրեց ու նախադեպ ստեղծեց, որպեսզի համամարդկային չարիք ուրացողները կանաչ լույս ունենան և անուղղակի աջակեցություն հեղինակավոր «դատարանից»,- ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նկատում է՝ եթե մինչ այժմ թուրքական իշխանություններն անընդհատ խոսում էին պատմաբանների հանձնաժողովից, ապա հիմա խոսելու են Ցեղասպանության փաստի ուրացումը արդարացնող վճռից:



«Հերթական անգամ մենք ականատես եղանք, թե որոնք են իրական եվրոպական արժեքները և որքանով դրանք կապ ունեն հռչակած արժեքների հետ: Այս վճիռը քաղաքականացված էր, քանի որ այդ դատարանն ավելի շատ աչքի է ընկնում քաղաքական վճիռներ կայացնելով, քան իրավական: Բացի դա ՄԻԵԴ-ն ունի հակառուսական ուղղավածություն»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Հակոբ Չաքրյանն էլ նկատում է, որ ՄԻԵԴ-ի որոշումն իրականում վնաս է Հայաստանի և առհասարակ հայկական սփյուռքի համար.

 

«Խնդիրն այն է, որ Հոլոքոստի ժխտողականությունը պատժելը ՄԻԵԴ-ը խախտում չի համարում, բայց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելը համարում է խոսքի ազատության ոտնահարում: Այսուհետև եթե որևէ մեկը ժխտի ցեղասպանությունը, Շվեյցարիան օրենքով կպատժի, ՄԻԵԴ-ն էլ իր հերթին կպատժի Շվեյցարիային: Այս տեսանկյունից ՄԻԵԴ-ն արդարացրել է Փերինչեքին: Հիմա նա կարող է գնալ Շվեյցարիա և հանգիստ արտահայտվել, մինչդեռ եթե ժխտում ես որևէ ցեղասպանություն, ուրեմն խրախուսում ես մարդկության դեմ կատարված հանցագործությունը»:

 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ չի կարողանում գտնել այն եզրերը, որ սա մեր հաղթանակն է, կամ այս վճիռը նպաստելու է մեր արդար դատի ընթացքին:

«Թուրքիայում յուրահատուկ էյֆորիա է տիրում և բացատրվում է հետևյալ կերպ. Հայաստանը և Թուրքիան իրավականորեն առաջին անգամ հանդիպեցին դատարանում՝ խնդրո առարկան Հայոց ցեղասպանության ժխտումն էր: Պահանջները դատարանը բավարեց, չնայած ֆիքսեց, որ Ցեղսապանության փաստը անհերքելի է, բայց վճիռը եղավ երկիմաստ: Մենք այն ընկալում ենք Ցեղասապանության միջազգային ճանաչմանն ուղղված հարված և թուրքական ժխտողականության կատարում Եվրոպայի կողմից»,- եզրափակում է Ռուբեն Մելքոնյանը` նկատելով, որ այս վճիռը դառնալու է քաղաքական շահարկումների առիթ:

 

Լրահոս
0