13:46 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Студенты Лионского архитектурного университета представят свои проекты модернизации музея-заповедника “Эребуни”

Ֆրանսիացի ուսանողները կներկայացնեն «Էրեբունի» թանգարանի զարգացման իրենց նախագծերը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46810

Երևանում հոկտեմբերի 21-23-ն անցկացվում է «Հողաշեն ժառանգություն. նյութեր հօգուտ Հայաստանի տարածաշրջանների զարգացման» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում են հայկական և ֆրանսիական մասնագիտացված բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Լիոնի ճարտարապետական համալսարանի ուսանողները կներկայացնեն «Էրեբունի» արգելոց-թանգարանի արդիականացման իրենց նախագծերը, չորեքշաբթի լրագրողներին ասաց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Երևանում հոկտեմբերի 21-23-ն անցկացվում է «Հողաշեն ժառանգություն. նյութեր հօգուտ Հայաստանի տարածաշրջանների զարգացման» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում են հայկական և ֆրանսիական մասնագիտացված բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները:


«Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի համագործակցությունը Լիոնի Ճարտարապետական համալսարանի հետ ավելի քան 7 տարվա պատմություն ունի: Ներկա պահին մենք օտարերկրացիների աչքերով փորձեցինք տեսնել «Էրեբունի» թանգարանի արդիականացման և հնարավոր զարգացման հեռանկարները», — ասաց Գյուրջյանը:


Նրա խոսքերով` ֆրանսիական բուհի ուսանողների ավարտական աշխատանքները նվիրված էին հենց այս թեմային:


«Մեզ հետաքրքիր էր, թե ինչպես է դա ընկալվում ուրիշի աչքերով, առաջին հերթին` երիտասարդ սերնդի: Հետաքրքիր գաղափարներ կան, որոնցից կարելի է որոշակի տարրեր առանձնացնել, թեև նրանց առաջարկներում բավականին շատ է կոմերցիոն բաղկացուցիչը», — ասաց Գյուրջյանը:


Նրա խոսքով` բուն գիտաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանի հողաշեն շինությունների պահպանման հարցը:

Директор музея-заповедника “Эребуни” Гагик Гюрджян
© Sputnik/ Асатур Есаянц
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյան


«Հուսով եմ, որ այս զեկույցները կօգնեն նաև «հումանուս» ստանալու և օգտագործելու հարցում: Չէ՞ որ և՛ Էրեբունին, և՛ Շենգավիթը, և՛ Կարմիր Բլուրը կառուցված են հողից` հումանուսից»:

Գյուրջյանի խոսքերով` Արարատյան դաշտավայրում, Արագածի լանջերին  բազմաթիվ շինություններ կան, որոնց հատուկ ուշադրություն չի դարձվել:

«Հողից կառուցված բազմաթիվ պատմական շինություններ չեն պահպանվել` դրանց նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայության պատճառով», — ասաց Գյուրջյանը:

Գլխավոր թեմաներ