00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր խաղեր.հեռու պահեք երեխաներին

© Sputnik / Асатур ЕсаянцՄանկական խաղահրապարակ
Մանկական խաղահրապարակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարվա հունիսի 12-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերից մեկում ճոճանակն ընկել էր խաղացող աղջնակի վրա: 12-ամյա երեխան մահացել էր: Հարուցվել էր քրեական գործ: Բայց դժվար թե ինչ-որ բան սփոփի իրենց երեխային պարզապես բակում խաղալու ուղարկած ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հազիվ թե հիմա գտնենք երևանյան մի բակ, որ գույնզգույն խաղահրապարակ չունենա: Բնականաբար, սա շատ լավ է: Միևնույն ժամանակ, սակայն, դժվարությամբ կգտնվեն բակեր, որոնց խաղահրապարակներն իսկապես ծառայում են երեխաներին ու  նրանց խաղի համար վտանգավոր չեն:

Լուսանկարներն արվել են մայրաքաղաքի արվարձաններից մեկում: Արևածաղկի կեղևներ, ծխախոտի մնացորդներ, կոտրված շշերի բազմերանգ կտորներ: Համաձայնեք` ամենահարմար վայրը չէ, ուր կարելի է երեխային խաղալու տանել:

«Երեխայի խաղով զբաղվելու փոխարեն կեղտն եմ այս ու այն կողմ շպրտում, որ հանկարծ մատը չկտրի կամ ձեռքերը բերանը չտանի: Ինչ իմանաս` ում բերանում է եղել այս ծխախոտը»:

© Sputnik / Асатур ЕсаянцՄանկական խաղահրապարակ
Детская игровая площадка - Sputnik Արմենիա
Մանկական խաղահրապարակ

Սրանք 1.5 տարեկան Իրինայի մայրիկի` Էմմայի խոսքերն էին, որ լսեցի, երբ առաջին անգամ նույն խաղահրապարակ տարա 2 տարեկան աղջկաս: Իսկ տեսածս լսածիցս սարսափելի էր: Տնակ-սահարանում աղջկաս հայտնվելուց վայրկյաններ անց հնարավոր չէր հասկանալ նրա թաթիկների իսկական գույնը: Պարզվեց`տեղադրվելուց ի վեր (իսկ դա 2 տարի առաջ էր) պլաստմասե այդ կառույցները չէին մաքրվել: Այսինքն`եթե երեխան դրանցում խաղալիս դեռ որևէ տեղից բռնվելու կարիք ունի, պարզապես դատապարտված ես մինչև տուն հասնելն ապրել վարակների տագնապներով: Խնդիրն, իհարկե, հաջորդ անգամների համար կարող եք թեթևացնել. ասենք`խաղալու գնալ մի մեծ տուփ թաց անձեռոցիկով, ախտահանող նյութերով, անգամ ջրով:

Չասեմ, որ շատ բակերում ատրակցիոն կոչվածները  երկաթից են, սուր ծայրերով, երբեմն՝ անհասկանալի բարձր, հետևաբար՝ խիստ վտանգավոր:

Բնականաբար, ով տեղադրում է, նա էլ պիտի զբաղվի  դրանք մաքուր ու անվտանգ պահելով: Այսինքն`խնդիրն, առաջին հերթին վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներինն է: Չեն հետևում, պլան էր՝ կատարել են: Մյուս կողմից`իսկ ո՞վ է թույլ տվել, որ շենքերի բնակիչներն իրենց կարիքները խաղահրապարակներում հոգան: Մի տեղում, որտեղ նրանց երեխաներն էլ են խաղում: Սա, իհարկե, գործնականում անհնար է վերահսկել, բայց մի բան մտածել է պետք:

© Sputnik / Асатур ЕсаянцՄանկական խաղահրապարակ
Детская игровая площадка - Sputnik Արմենիա
Մանկական խաղահրապարակ

Այս տարվա հունիսի 12-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերից մեկում ճոճանակն ընկել էր խաղացող  աղջնակի վրա: 12-ամյա երեխան մահացել էր: Հարուցվել էր քրեական գործ: Բայց դժվար թե ինչ-որ բան սփոփի իրենց երեխային պարզապես բակում խաղալու ուղարկած ծնողներին:

Դիանա Մխիթարյան

Լրահոս
0