10:00 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Египет туризм пляж отдых лето море побережье турист

Ուղեկցորդ. Զբոսաշրջիկները խուճապահար լքում են Եգիպտոսը

© ARKA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
433 0 0

Թեև հայերը տարվա այս ժամանակահատվածում Եգիպտոս չեն մեկնում, այնուհանդերձ հայ զբոսաշրջիկներին նույնպես անհանգստացնում է ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում իրավիճակն ավիավթարից հետո բավական լարված է, այս պահին զբոսաշրջային այդ քաղաքը լքում են ռուսները, անգլիացիներն ու իտալացիները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Պեգաս» տուրիստական կազմակերպության ուղեկցորդներից մեկը:

Նա նշեց, որ Վրաստանից կամ Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկություն դեռ չկա, ինչպես նաև չկա որևէ որոշում՝ Վրաստանից իրականացվող չվերթերը դադարեցնելու մասին: Իսկ հայ զբոսաշրջիկները Եգիպտոս մեկնում են հիմնականում Վրաստանի օդանավակայանից:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Եգիպտոսի իշխանությունները վաղ են համարում չվերթերը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը, քանի որ դեռ պարզ չէ ավիավթարի իրական պատճառը: Իսկ պայթուցիկի առկայության մասին բրիտանացիների հայտարարությունը ևս ճշտված չէ:

Ընդհանուր առմամբ Շարմ էլ Շեյխում ստեղծված իրավիճակը, նրա գնահատմամբ, մեծ հարված էր նաև զբոսաշրջային այդ քաղաքին, քանի որ բոլոր տուրիստական կազմակերպություններն առաջարկում են զբոսաշրջիկներին ընտրել այլ ուղղություններ: Եգիպտացի ուղեկցորդի խոսքով՝ նույնիսկ վերջին օրերին ժամանած զբոսաշրջիկներն աշխատում են շտապ լքել քաղաքը: Հայաստանյան տուրիստական կազմակերպությունները Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ հայաստանցիները սովորաբար տարվա այս հատվածում Եգիպտոս չեն մեկնում, թեև ավիավթարից հետո անհանգստություն է նկատվում նաև հայ զբոսաշրջիկների շրջանում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության ամենախոշոր ավիավթարն է գրանցվել. «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

Նոյեմբերի 6-ից Ռուսաստանը դադարեցրել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը:

Գլխավոր թեմաներ