00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Tango Carbon. տանգոյի նոր նրբերանգներ կամ մի կտոր Փարիզ Երևանում

© Sputnik / Асатур ЕсаянцФранцузский квартет Tango Carbon завершил цикл фестивальных мероприятий "Возвращение" в Ереване
Французский квартет Tango Carbon завершил цикл фестивальных мероприятий Возвращение в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ, տաղանդավոր, զգացմունքային և պրոֆեսիոնալ: Հենց այդ խոսքերն են համապատասխանում ֆրանսիական Tango Carbon քառյակին, որը եզրափակեց «Վերադարձի» փառատոնային միջոցառումների շարքը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի- Sputnik. Երիտասարդ, տաղանդավոր, զգացմունքային և պրոֆեսիոնալ: Հենց այդ խոսքերն են համապատասխանում ֆրանսիական Tango Carbon քառյակին, որը եզրափակեց «Վերադարձի» փառատոնային միջոցառումների շարքը:

Դավիթ Հարությունյան՝ ջութակ, Լուիզ Ժալյու՝ բանդենեոն, Լեանդրո Լակապեր՝ դաշնամուր, Բլանշ Ստրոմբանի՝  կոնտրաբաս: Նրանք այն երաժիշտներն են, որոնք բուռն ծափողջույնների արժանացան՝ նախօրեին փայլուն ելույթ ունենալով հայ հանդիսատեսի առջև: 

Համերգից հետո հանդիսատեսը չէր ցանկանում բաժանվել հիանալի քառյակի հետ և կրկին ու կրկին բեմ էր կանչում ծափահարություններով: Երաժիշտներն ուրախությամբ և հպարտությամբ ետ վերադարձան, որպեսզի մեկ անգամ ևս կատարեն անսովոր տանգոն իրենց ունկնդիրների համար:

Կրքի և հոգու մեղեդի

Այն, ինչ անում է Tango Carbon-ն իր գործիքներով, հազիվ թե կարելի է սոսկ ջութակ, բանդեոն, դաշնամուր և կոնտրաբաս նվագել անվանել: Դա նոր, ուժեղ, թարմ և կրակոտ երաժշտություն է:

Չորս տարբեր մարդիկ այնքան ուժեղ են միաձուլած և զգում միմյանց, որ նրանց մոտ ստացվում է էներգիայով լի հիանալի երաժշտություն կատարել:

© Sputnik / Асатур ЕсаянцTango Carbon քառյակը եզրափակեց «Վերադարձի» փառատոնը
Французский квартет Tango Carbon завершил цикл фестивальных мероприятий Возвращение в Ереване - Sputnik Արմենիա
Tango Carbon քառյակը եզրափակեց «Վերադարձի» փառատոնը

 

Իրենց տեխնիկայով զարմացնելով Երևանի Կամերային երաժշտության տան դահլիճում հավաքվածներին՝ քառյակի անդամները ողջ ընթացքում կատակում և շփվում էին մարդկանց հետո, պատմում այս կամ այն ստեղծագործության  պատմությունը կամ մանրամասներ` հեղինակային գործերի մասին:

Ինչպես նշեց ջութակահար Դավիթ Հարությունյանը, Tango Carbon-ի երաժշտության միջոցով իրենք ցանկացել են մարդկանց փոխանցել ոչ միայն հույս, այլ նաև սեր:

Նա նաև հավելեց, որ իրենց երաժշտությունը ստեղծվում է հատուկ զգացմունքների շնորհիվ, որոնց հետ նրանք կարող են բախվել կյանքի ընթացքում: Օրինակ` ստեղծագործություններից մեկի մուսան մի մատուցողուհի է, որը սպասարկել է երաժիշտներին սրճարաններից մեկում:

Քառյակին հաջողվում է կատարման ժամանակ երաժշտությանն ավելացնել մի քիչ հումոր, խստություն, քմահաճ նրբերանգներ, անկեղծություն և նույնիսկ` ինտիմ: Դա հենց այն է, ինչ անում է տանգոն՝ կրքի երաժշտությունը:

Երաժիշտները պնդում են, որ իրենց խմբի հիմնական կոմպոզիտորը Լեանդրո Լակապերն է, ընդ որում քառյակի մասնակիցներից յուրաքանչյուրը յուրովի է զարդարում բոլոր ստեղծագործությունները՝  հարստացնելով այն ստեղծարարությամբ և սեփական գաղափարներով:

«Վերադարձի»  դասական երաժշտության ութերորդ փառատոնի փակումը

Փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել հյուրեր տարբեր երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և Գերմանիայից։


«Այս փառատոնի առանձնահատկությունն այն է, որ այն հագեցած էր պրեմիերաներով և մասնակիցներով: Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին և հանդիսատեսի դատին հանձնել 5 համերգ, որոնք լիովին տարբեր են»,- ասաց Շահինյանը:


Նա հավելեց, որ փառատոնը յուրահատուկ է նրանով, որ գրեթե յուրաքանչյուր համերգի ժամանակ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և ժամանակակից երաժշտություն:


«Շատ կարևոր է նաև, որ նոյեմբերի 5-ին ստեղծվել է «Վերադարձ» անունով կվինտետ, որը շրջագայությունների կմեկնի աշխարհի տարբեր երկրներ՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտությունը: Դա շատ կարևոր է»,- լրագրողներին ասաց Շահինյանը փառատոնի փակման ժամանակ:


Ինչ վերաբերում է Tango Carbon քառյակին, որը ելույթ ունեցավ եզրափակիչ համերգի ժամանակ, ապա նրա խոսքով՝ բոլոր երաժիշտները կոմպոզիտորներ են, այդ խումբը կոտրում է տանգոյի վերաբերյալ բոլոր կարծրատիպերը՝ ներկայացնելով դասական և ժամանակակից մոտիվներ:

Главный художественный руководитель и дирижер Национального камерного оркестра Армении Ваан Мартиросян, пианистка Светлана Навасардян и композитор Тигран Мансурян. Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
«Վերադարձի» 8-րդ փառատոնը նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին
Ութերորդ փառատոնը կրկնակի իմաստավորված էր, քանի որ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնային միջոցառումների շարքը տևել է մինչև նոյեմբերի 7-ը, փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվել են դասական երաժշտության տարբեր շրջանների ստեղծագործություններ: Փառատոնին մասնակցել են հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Բելգիայից:

Լրահոս
0