12:36 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Левон Мутафян

Մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը

Aysor
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1719 0 0

Կյանքի 61-րդ տարում մահացել է թատերագետ, գրող Լևոն Մութաֆյան

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Լևոն Մութաֆյանի դին հայտնաբերել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այս մասին Sputnik Արմենիա գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը: Մահվան հանգամանքները ճշտվում են:

Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954թ.–ի հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում: Ավարտել է Հայաստանի թատերական գործիչների միության Կիրովականի բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան: Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:

Աշխատել է Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական, Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական և գրական մասի վարիչ, Արտաշատի Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես տնօրենի տեղակալ և գրական մասի վարիչ, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում` որպես ավագ խմբագիր, Գյումրու «Բալատոն» վարժարանում` որպես տնօրենի տեղակալ, Գյումրու քաղաքապետի խորհրդական, «Շիրակ» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, Գյումրու թիվ 1 վարժարանի տնօրեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

1984-ից դասախոսական աշխատանք է կատարել հայաստանյան բուհերում` Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական, Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտներում, Հայաստանի «Բաց», Հյուսիսային, «Պրոգրես» համալսարաններում:

Դասախոսություններ է կարդացել Ստամբուլի, Բեյրութի և Հալեպի համալսարաններում: Նրա գրած «Ուրախ ճամփորդություն», «Աղավնին», «Օրորցային երկուսի համար» պիեսները բեմադրվել են տարբեր թատրոններում: Հայերեն է թարգմանել Չեխովի, Լորկայի, Մյուսեի, Բուլգակովի, Գոլդմանի, Գորկու, Պտուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները: Հեղինակել է տպագրված 25 գիրք, գրել է առաջաբաններ, հրատարակել 20 գիտական հոդված:

Հայկական հանրագիտարանի արվեստի գիտաճյուղային խորհրդի անդամ է: Հանդիսանում է Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ: 2007թ. ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար և արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Արժանացել է նաև «Արտիստ» մրցանակի: Հայաստանի գրողների և թատերական գործիչների միության, Ազգային թատերական ստեղծագործական միավորման անդամ է: Պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով: Ընտրվել է Բնության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: 2013-14թթ եղել է «Թատրոն Իքս» թատերական փառատոնի մասնագիտական խորհրդի նախագահը: ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է և Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոնի ժյուրիի նախագահը: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի:

Գլխավոր թեմաներ