12:16 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Зимняя дорога

Փակ են ՀՀ որոշ ճանապարհներ և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

© Sputnik/ Валерий Шустов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64110

Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են նոյեմբերի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գլխավոր թեմաներ