03:53 26 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.66
  • GBP633.53
  • EUR566.62
  • RUB7.32
XXIV Фестиваль Париж, я люблю тебя. Париж, Франция. Участница из Армении Милена Геворгян

Միլենա Գևորգյանը դարձել է «Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» միջազգային փառատոնի դափնեկիր

Вконтакте
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19910

«Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մրցույթ-փառատոնին իրենց ստեղծագործությունները ներկայացրել են 150 երիտասարդ դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Բելգիայից և Լատվիայից

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Փարիզում «Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում կայացած  «Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մանկապատանեկան 24-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Հայաստանը ներկայացնող Միլենա Գևորգյանն արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, հայտնում է news.am-ը։

«Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մրցույթ-փառատոնին իրենց ստեղծագործությունները ներկայացրել են 150 երիտասարդ դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Բելգիայից և Լատվիայից։ Երիտասարդ դերասանները ելույթ են ունեցել MPAA Saint Germain բեմում։

Մասնակիցները ներկայացրել են պարարվեստի բազմաթիվ համարներ, կատարել են գործիքային ստեղծագործություններ և ցուցադրել են վոկալ արվեստ։

Հայաստանը ներկայացնող Երևանի World Association of Performing Arts-ի սան Միլենա Գևորգյանը, կատարելով «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» երգը, ավագ տարիքային խմբի «Վոկալ ստեղծագործություն։ Էստրադային վոկալ։ Սոլո» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։

Այժմ երիտասարդ կատարողը կարող է մասնակցել «Տաղանդների հրավառություն» նախագծի 4-րդ սուպերեզրափակչին, որը կկայանա փառատոնային 2015-2016 թթ.սեզոնի վերջին Սանկտ Պետերբուրգում։

«Տաղանդների հրավառությունը» միջազգային նախագիծ է, որը ստեղծվել է 2008թ.-ին։ «Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում է մանկապատանեկան ստեղծագործությունների մոտ 80 մրցույթ-փառատոն։ Յուրաքանչյուր սեզոն ավարտվում է սուպերեզրափակչով, որին մասնակցում են նախորդ մրցույթների 1-ին կարգի դափնեկիրները։

Գլխավոր թեմաներ