09:23 21 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Армянский участник Детского Евровидения – 2015 Мика (Микаэл Варосян)

Հայ մասնակիցը` «Մանկական եվրատեսիլի» մասին. «Իրականացավ իմ երազանքը»

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1791 0 0

Այս տարի «Մանկական եվրատեսիլը 2015»–ը կանցկացվի նոյեմբերի 21–ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Պատանի երգիչ Միկան (Միքայել Վարոսյանը) նոյեմբերի 21–ին Բուլղարիայում անցկացվող «Մանկական եվրատեսիլ 2015» մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Նա խոստովանեց, որ երազում էր մասնակցել մրցույթին։

Հայ մասնակիցը նշեց, որ շատ լավատեսորեն է տրամադրված։

«Ես շատ դրական տպավորություններ ունեմ, որովհետև արդեն երրորդ տարին է` մասնակցում եմ ընտրական փուլերին, և այս տարի կատարվեց իմ երազանքը։ Եվ մենք կմեկնենք Սոֆիա շատ ուրախ և դրական տրամադրությամբ»,– հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միկան։

Армянский участник Детского Евровидения – 2015 Мика (Микаэл Варосян)
© Sputnik / Асатур Есаянц
Այս տարի «Մանկական եվրատեսիլը 2015»–ը կանցկացվի նոյեմբերի 21–ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում

12–ամյա պատանին նշեց, որ երգել սկսել է երեք տարեկանից, հասցրել է երգ գրել իր ծնողների մասին։

Միկան լսել է այլ երկրների ներկայացուցիչների բոլոր երգերը։ Նա նշեց, որ արդեն ծանոթացել է Բուլղարիայից մասնակցի հետ, որի հետ անցած տարի մասնակցել է «Սլավյանսկի բազար» մրցույթին։

«Ինձ համար ամենակարևորը լավ ելույթ ունենալն է է, իսկ հետո արդեն կերևա, թե ինչ տեղ կզբաղեցնեմ»,– ասաց պատանի երգիչը։

Երգիչը խոստովանեց, որ շատ սիրում է համակարգչային խաղեր, ազատ ժամանակ համակարգչի դիմաց է անցկացնում։

12–ամյա արտիստը մամուլի ասուլիս էր եկել «Միկա» անունով տիկնիկի հետ, որը նրա անձնական թալիսմանն է` ուսուցչուհու նվերը։

Армянский участник Детского Евровидения – 2015 Мика (Микаэл Варосян), его кукла-талисман и Гоар Гаспарян
© Sputnik / Асатур Есаянц
«Մանկական եվրատեսիլը 2015»–ի հայ մասնակիցը

Երգի պրեմիերան եղել է հոկտեմբերին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում: Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

Армянский участник Детского Евровидения – 2015 Мика (Микаэл Варосян)
© Sputnik / Асатур Есаянц
«Մանկական եվրատեսիլը 2015»–ի հայ մասնակիցը

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավականին մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ — 2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել հայտնի արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը:

Գլխավոր թեմաներ