00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պոբեդա» ավիաընկերություն. Երևանի ուղղությամբ թռիչքներ չեն նախատեսվում

© Corporacion AmericaМеждународный аэропорт Звартноц
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի և Մոսկվայի միջև երկար սպասված էժան չվերթեր առայժմ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. «Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը երեքշաբթի սկսել է էժան ավիատոմսեր վաճառել միջազգային ուղղություններով։ Ավիաընկերության կայք են այցելել հազարավոր ուղևորներ, որոնք ցանկացել են մատչելի գնով ուղևորվել Եվրոպա։ «Պոբեդայի» առաջին ինքնաթիռները Ավստրիայում և Սլովակիայում վայրէջք կկատարեն արդեն դեկտեմբերին, բայց Բելառուսի ուղղությամբ խոստացված չվերթերն առայժմ հետաձգվում են. ընկերությունը դեռ չի կարողացել սպասարկման սակագների շուրջ պայմանավորվել Մինսկի հետ։

Երևանի և Մոսկվայի միջև երկար սպասված էժան չվերթեր չեն լինի։

«Այժմ մենք դիտարկում ենք տարբեր ուղղություններով իրականացվող միջազգային չվերթերի հարցը, բայց մոտ ապագայում դեպի Երևան թռիչքներ չեն նախատեսվում»,– Sputnik-ին է ասել «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

Նա չի բացառել նաև, որ նման էժան չվերթեր սկզբունքորեն կարող են լինել։ «Այն դեպքում, եթե ընկերությունն առաջարկներ ստանա այդ մասին, դրանք այնպայման կդիտարկվեն մեր ղեկավարության կողմից, և եթե մենք կարողանանք պայմանավորվել, ապա, իհարկե, չվերթերը կբացվեն»,– ասել է Սելիվանովան։

ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիական ավիացիայի «Աերոպորտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Գորբաչովը չի հասկանում, թե ինչու է «Պոբեդայի» տոմսերի վաճառքի շուրջ նման իրարանցում ստեղծվել։  Ավիափոխադրումների շուկայում, ի հեճուկս փորձագետների կարծիքի, իրավիճակը գրեթե չի փոխվի, իսկ «Պոբեդայի» գրավիչ գները պետք են միայն խրախուսելու համար։

«Իմաստ չունի խոսել այն մասին, որ նոր ուղղություններով իրականացվող չվերթերի սակագները լրջորեն կնվազեն, այնպես որ թող մեր հայ բարեկամները չնեղսրտեն։ Ըստ էության, դա նույն ընկերությունն է, ինչ «Աերոֆլոտը», միայն անվանումն է տարբեր։ Հենց «Աերոֆլոտն» է թելադրում իր դուստր ընկերության սակագնային քաղաքականությունը»,– պարզաբանում է Գորբաչովը։ Ինչպես բացատրում է փորձագետը, «Պոբեդան» չի կարելի անվանել այլընտրանքային փոխադրող։

Թռիչքների սակագների նվազում կարելի է սպասել միայն այն ժամանակ, երբ Երևանի ուղղությամբ թռւչքներ իրականացնեն երեք կամ չորս ավիաընկերություններ։ «Այդ ժամանակ ինչ–որ առողջ մրցակցություն կլինի, հիմա դա չկա»,– համոզված է փորձագետը։ Նման դիրքորոշում ունի նաև «ԱվիաՊորտ» վերլուծական ծառայության ղեկավար Օլեգ Պանտելեևը։

Փորձագետի կարծիքով` սկզբունքային հարցն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները համաձայնեցնեն այն ավիաընկերությունների քանակի ավելացումը, որոնք Մոսկվա–Երևան չվերթ իրականացնելու իրավունք ունեն։ Փորձագետը նաև հիշեցրել է, որ տոմսի արժեքի վրա ազդում են «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բավական բարձր վճարները և ավիացիոն կերոսինի արժեքը։ Պանտելեևի խոսքով` օբյեկտիվորեն այդ երկու գործոնները զգալի մեծացնում են օդանավակայանի ծախսերը, իսկ դա ուղղակիորեն ազդում է ուղևորների գրպանի վրա։

Լրահոս
0