00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային օպերայի երևանյան էտյուդները

CC BY-SA 3.0 / 517design / Aram Khachaturyan Monument in YerevanАрмянский национальный академический театр оперы и балета имени Александра Спендиаряна
Армянский национальный академический театр оперы и балета имени Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թամանյանի նախագծով՝ Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ ու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնն առանձնացնող պատն անհրաժեշտության դեպքում պետք է իջներ և տարածքները միավորվեին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի սրտում կառուցված սովորական շենք չէ, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Սա մի կառույց է, որը Հայաստանի մայրաքաղաքն առանձնացնում է աշխարհի մյուս քաղաքներից:

Թամանյանն օգտագործել է միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները, ոճավորել ավանդական ազգային զարդաքանդակը՝ երկու համերգասրահները միավորելով մեկ շենքում:

Դեռ հեռավոր 1911թ.-ին Երևանի առաջին գլխավոր հատակագծի հեղինակ, նշանավոր հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն այսպես է պատկերացրել օպերայի և բալետի թատրոնի շենքը.

«Ցանկանում եմ կերտել դասական թատրոն, որի առաջնամասը տաճար կհիշեցնի, հանդիսասրահը՝ պալադիո (նկատի ունի Օլիմպիկո թատրոնը, որը նախագծված է Վերածննդի դարաշրջանում), որը դասական տաճար կլինի՝ առանց տանիքի, և դասական տաճարների նման մի քանի մուտք կունենա: Շքամուտքը պետք է այգի լինի՝ սյուներով, քանդակներով, նստարաններով, հետիոտների անցումներով, շատրվաններով, միաժամանակ պատուհանները պետք է թաքնվեն սյունաշարի հետևում, որտեղից լույս կթափանցի…»:

Պատկերացրածից քիչ բան է հաջողվել իրագործել՝ վերելակ, դասական սանդուղքներ, սյուներ, որոնք մի քիչ հիշեցնում են Ակրոպոլիսը, իսկ դահլիճները՝ Կոլիզեյը: Թամանյանը ցանկանում էր ստեղծել մի շենք՝ ամառային և ձմեռային թատրոններով, որոնց անջատող պատն անհրաժեշտության դեպքում պետք է իջներ և միավորեր երկու դահլիճները:

Շինարարությունը սկսվեց

Էքսկուրսավար Աննա Խաչատրյանի խոսքով՝ Թամանյանը երազում էր ստեղծել օպերային թատրոն, որը կհամապատասխաներ դասական արվեստի չափանիշներին: «Մինչև 1930թ.-ը Երևանի «Ազատության հրապարակում» գտնվում էր Գեթսեմանի մատուռը: Ճարտարապետն ընտրել էր մատուռը, քանի որ նախկինում այդ տեղում երաժշտությանը նվիրված հեթանոսական տաճար էր եղել»,- պատմում է Աննան:

Օպերայի և բալետի թատրոնի շենքի շքամուտքում «խաչքարը» տեղադրվել է ի հիշատակ Գեթսեմանի մատուռի:

Կառույցի հեղինակն այդ ժամանակ չգիտեր, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքն իր մահից մեկ տարի անց՝ 1937թ.-ին, Ֆրանսիայում գրան պրիի կարժանանա, իսկ 1950թ.-ին օպերայում 400 մարդ կաշխատի:

«Ալմաստը» Երևանում

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը նշում է, որ 1933թ.-ի հունվարին բեմադրվել է «Ալմաստ» օպերան Սպենդիարյանի երաժշտության հիման վրա՝ դիրիժոր Սամուիլ Ստոլերմանի ղեկավարությամբ: Այդ օրն ընդունված է ազգային թատրոնի հիմնադրման օր համարել: «Ալմաստի» երևանյան ներկայացումը չորրորդն էր: Առաջին բեմադրությունը կայացել էր 1928թ.-ին «Մեծ թատրոնի» բեմում, երկրորդը՝ Թբիլիսիում, երրորդը՝ Օդեսայում, չորրորդը՝ Երևանում»,- հիշում է Առաքելյանը:

«Կարապի լճի» առանցքային դերը

Հանդերձարաններ, դարաշրջանի ոգի, նկուղային տարածքներ: Հարմարավետ, լուսավոր, հայելապատ սենյակում պարբերաբար բալետային և օպերային փորձեր են անցկացվում: Գաղտնի աստիճանները տանում են տարբեր սենյակներ, որոնցից մեկում աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հագուստների բաժնի ղեկավար Օվսաննա Համբարձումյանը:

«Մենք ապրում ենք այստեղ, ինչպես մի մեծ ընտանիքում: Այդ ավանդույթը պահպանվել է դեռ Գոհար Գասպարյանի ժամանակից՝ չնայած նրան, որ կյանքի ռիթմը փոխվել է: Շատ թանկ հիշողություններ են մնացել…»,- պատմում է Համբարձումյանը՝ նշելով, որ օպերայի և բալետի թատրոնի շենքի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել ոչ միայն հայ հանդիսատեսը:

Դրա վկայությունն են Մյունխենի օպերային թատրոնի աշխատակից Ռոբերտ Շուլցի նամակները, Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարար Մարգարյանի նամակները Ռումինայի մշակույթի նախարար Մուրունեսկուին: Մեծ հաջողություն է ունեցել Երևան-Բաքու թատերական շրջագայությունների շարքը 1962թ.-ի մայիսի 10-ից հունիսի 10-ը, որի շրջանակում թատերական խումբը 46 ներկայացում և 30 համերգ է ներկայացրել:

Երաժշտություն, սուսերով պար, ծափահարություններ: Հանդիսատեսը փոխվել է: Միայն տարբեր ներկայացումների զգեստներն են պահել օպերայի և բալետի թատրոնի շենքի բնորոշ հոտը, նրա ծննդի, կայացման և զարգացման ժամանակաշրջանները:

Լրահոս
0