00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Հայաստանին հավելյալ զգոնություն է պետք

Բաժանորդագրվել
Երբ թուրքական օդուժն անսպասելի խոցեց հակաահաբեկչական գործողություն իրականացնող ռուսական ռմբակոծիչը, քաղաքական ասպարեզում լարվածություն ստեղծվեց պաշտոնական Անկարայի ու Կրեմլի միջև

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի —Sputnik, Արման Վանեսքեհյան. Հայաստանում երևի թե Ռուսաստանից ոչ պակաս լարվածությամբ են հետևում, թե ինչ զարգացումներ կստանա գերտերությունների դիվանագիտական առճակատումը: Չէ՞ որ գործընկեր ու բարեկամ Ռուսաստանի Դաշնության դերակատարումը սերտ կապված է միջազգային քաղաքական ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ու զարգացումների հետ: Իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Ռուդիկ Յարալյանն իր տեսակետը հայտնեց ներկա իրավիճակի ու հետագա զարգացումների վերաբերյալ: Նա առաջին հերթին անդրադարձավ հենց Հայաստանի հետ կապված քաղաքական ռիսկերին ու Հայաստանի դիրքորոշմանը։

«Կարծում եմ՝ ռուս-թուրքական հարաբերություններում արձանագրվող լարվածությունն առնվազն այս փուլում հազիվ թե ուղղակի ազդեցություն ունենա մեր սահմանների վրա: Ինչ խոսք, այս երկրների միջև արձանագրվող որևէ լուրջ խնդիր չի կարող չանդրադառնալ տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի համար կարևորություններ ունեցող որոշ խնդիրների վրա»,- ասաց Յարալյանը:

Ըստ իրանագետի, պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանն ընդհանուր սահման ունի Թուրքիայի հետ, որը փաստացի վերահսկում է ռուսական զինուժը: Բացի այդ, Գյումրիում գործում է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը Ռուսաստանի ուղղակի ներկայությունն է մեր տարածաշրջանում: Մյուս կողմից, իհարկե, չպետք է մոռանալ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, որի անմիջական մասնակիցներից մեկի վրա ուղղակի ազդեցություն ունի Անկարան:

«Նշածս և մի շարք այլ խնդիրների համախումբն, անխոս, պետք է հավելյալ զգոնություն հաղորդի հայկական կողմի դիրքորոշմանը: Մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք թվարկածս իրողությունների առարկայացման թեկուզ նվազագույն հնարավորությանը»,- ասաց Յարալյանը:

Ի վերջո, իրավիճակն ինչպե՞ս կարող է զարգանալ Սիրիայում, Թուրքիայի սահմանամերձ գոտում։ Այդ տարածքը, որի շուրջ իրադարձություններ են ծավալվում, ի վերջո կմնա՞ արևմուտքի դիտարկման տակ, թե՞ Ասադի բանակը կկարողանա ազատել այն։

«Իրավիճակը Լաթաքիայում կարող է առժամանակ լարված մնալ: Ընդդիմադիր խմբավորումների (հիմնականում թյուրքեր) և սիրիական կառավարական ուժերի բախումները կարող են շարունակվել: Ռուսական օդուժն, անշուշտ, կշարունակի հարվածներ հասցնել Լաթաքիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանին ակտիվ գործող ընդդիմադիր խմբավորումներին: Այդ տարածքը՝ Լաթաքիան, Ասադների բնօրրանն է համարվում, ուստի Բաշար Ալ-Ասադը կշարունակի իր ուշադրության տակ պահել այստեղ ընթացող զարգացումները, որի վրա կենտրոնացած է նաև Թուրքիայի ուշադրությունը (ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպն այդ մասին է խոսում): Թուրքերը Լաթաքիայի այս հատվածում ցանկանում են ուժեղացնել թուրքոմանների դերակատարումը:

Իրանագետը նշում է, որ այս պահին Լաթաքիայի հյուսիսում որոշ շրջաններ գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, և նրանք կուզենան այդ տարածքներն ընդլայնել, սակայն սիրիական ուժերն էլ ամեն ինչ անում են, որպեսզի այդ հատվածներից դուրս մղեն այդ ուժերին: Դժվար է ասել, թե ապագայում ով հաջողության կհասնի:

Հետաքրքիր է, թե ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո Արևմուտքն ու միջազգային հանրությունն ինչպես կարձագանքեն Ռուսաստանի հնարավոր դեմարշներին։

«Ակնհայտ է, որ Արևմուտքի համար անսպասելի էր Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելը։ Դա պարզորոշ երևաց արձագանքներից։ Թուրքիային ուղղված մեղադրանք է նկատվում, որ ռուսական ինքնաթիռ կործանելով`փորձել է ՌԴ-ի հետ լարվածություն ստեղծել և դրանով Արևմուտքին նոր «գլխացավանքի» մեջ է ներքաշել: Ըստ այդմ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է նաև Թուրքիան, Ռուսաստանի հետ առճակատման կգնա, ավելին՝ այս փուլում հնարավոր է նույնիսկ Սիրիայում ՌԴ հետագա գործողությունների նկատմամբ որոշակի ըմբռնողականություն դրսևորվի: Բայց դա կկրի ժամանակավոր բնույթ»,- եզրափակում է Ռուդիկ Յարալյանը:

Լրահոս
0