23:57 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Выборы

Հայաստանում ընտրողների վերջնական թիվը հայտնի է

© Politrussia
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։ Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

Քվեարկության օրվանից 10 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.551.682։

Ոստիկանության կայքում հրապարակած տվյալների համաձայն, քվեարկողների ընդհանուր ցուցակից 7369-ը ժամանակավորապես հանված են հաշվառումից և քվեարկելու են բնակության վայրին մոտ գտնվող տեղամասում։

ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 86 մարդ։

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 91 մարդ։

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։ Այս կապակցությամբ երկրում ակտիվ քարոզարշավ է իրականացվում ։

 

Գլխավոր թեմաներ