00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ տնօրեն. հայերին սպառնացել է հրեշավոր վտանգ

© Photo : press office of the NSS of RAСНБ Армении
СНБ Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ են եղել հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց վտանգելով սեփական կյանքը` կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծել են հանցավոր խմբին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–գնդապետ Գորիկ Հակոբյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով զինված հանցախմբի վնասազերծումը, հայտարարել է, որ կանխվել է հրեշավոր հանցագործություն։

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված հայտնի միջոցառումներից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին նաև տարօրինակ և երկիմաստ մեկնաբանություններ, որ իբր այն «բեմականացված» էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին:


Հիշեցնեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է, և մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել»,– ասել է Հակոբյանը:


Նա ընդգծել է, որ երբ գիշերը կազմակերպվել է վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ են եղել հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չեն վարանել, չեն ընկրկել և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծել են հանցավոր խմբին:

Полицейские на улице Норк Мараш в Ереване, где произошло задержание иностранцев, предположительно задумавших теракт на территории РА - Sputnik Արմենիա
Ականատես. Երևանում զինված հանցախմբի վնասազերծման վայրում պայթյուններ են հնչել
Ընդ որում, գործողության ընթացքում ոչ մի զոհ չի եղել:


«Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության և հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց  աշխատանքը նման գնահատականի արժանանա:


Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել  հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին»,– նշել է Գորիկ Հակոբյանը:

«Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին և հուսով ենք այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով` առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում:

Служба национальной безопасности, СНБ - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն հայտնել է վնասազերծված հանցավոր խմբակցության ղեկավարի անունը
Գալու է ժամանակը, և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողությունները պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար»,– եզրափակել է նա:

Լրահոս
0