00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը գեղասահքի աշխարհի չեմպիոն կունենա

© Sputnik / Асатур ЕсаянцОткрытие Ледовой арены Ирины Родниной в Ереване
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում բացված գեղասահքի դպրոցի սահադաշտում 66-ամյա Ռոդնինայի ցուցադրական ելույթը, որը լի էր խանդավառությամբ, սիրով ու նվիրվածությամբ, հույս ներշնչեց, որ գեղասահքում երբևէ լուրջ հաջողություններ չգրանցած Հայաստանը մոտ ապագայում աշխարհի չեմպիոն կունենա

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Այսօր գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի հեքիաթն իրականություն դարձավ: Հանդիսավոր երաժշտության ներքո կարմիր թելը կտրվեց, ու Իսակով 27/8 հասցեում պաշտոնապես բացվեց Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը:

© Sputnik / Асатур ЕсаянцԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի բացման արարողությունը
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի բացման արարողությունը

«Մի անգամ երազեցի, ու երազանքս իրականություն դարձավ, գուցե մեկ անգամ էլ երազեմ, ու Երևանում երկրորդ մարզադաշտը կառուցվի»,-կեսկատակ, կեսլուրջ ասաց Գինեսի ռեկորդակիր Իրինա Ռոդնինան ու ավելացրեց. «Իմ անունով առաջին մարզադպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ՝ Հայաստանում, և ես շնորհակալ եմ նախաձեռնողներին: Այստեղ ես դասընթացներ կանցկացնեմ, սակայն ոչ ամեն օր: Արդեն պայմանավորվածություններ ունեմ Ռուսաստանի լավագույն մարզիչների հետ, նրանք պարբերաբար կգան ու կմարզեն ապագա գեղասահորդներին»:

Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին:

© Sputnik / Асатур ЕсаянцԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը
Ледовая арена Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Իսկ ինչպե՞ս է ծագել դպրոց ու սահադաշտ կառուցելու միտքը: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց ֆինանսավորող հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիկչյանը.

«Նախորդ տարի Ռուսաստանից մշակույթի գործիչներ էին եկել Հայաստան: Նրանց պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ մեր հիմնադրամի նախագահ, մոսկվաբնակ Սերգեյ Համբարձումյանը լսել էր Իրինա Ռոդնինայի զրույցը Հայաստանի նախագահի հետ: Ռոդնինան ասել էր՝սառույց չունեք, թե չէ ես կգայի այստեղ ու աշխարհի չեմպիոն կտայի ձեզ: Համբարձումյանն էլ, ի պատասխան, խոստացել էր սահադաշտ կառուցել ու հանձնել Հայաստանին»:

© Sputnik / Асатур ЕсаянцԵրևանյան նոր գեղասահքի դպրոցի բացման արարողությանը մասնակցեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան նոր գեղասահքի դպրոցի բացման արարողությանը մասնակցեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

Իրինա Ռոդնինան իր հերթին հիշում է խոստումը. «Սխալ կլինի, եթե ասենք, որ հենց վաղը մենք չեմպիոն կպատրաստենք: Բայց և ակնհայտ է, որ այստեղ տաղանդավոր երեխաներ ու նպատակասլաց մարզիչներ կան: Նշանակում է՝ արդյունքը կտեսնենք շուտով: Հիմա խոստումը գործնականի վերածելու ժամանակն է»:

© Sputnik / Асатур ЕсаянцՌոդնինան իր իսկ անվան գեղասահքի դպրոցում
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Ռոդնինան իր իսկ անվան գեղասահքի դպրոցում

Երևանյան նոր գեղասահքի դպրոցի բացման արարողությանը մասնակցեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի ու այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ: Նա շրջեց միջազգային չափորոշիչնրին համապատասխանող դպրոցում, ներկա գտնվեց կազմակերպված հանդիսությանը:

Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Երևանում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Սահադաշտ մուտք գործելու առաջին հնարավորությունը տրվեց Երևանի գեղասահքի դպրոցի սաներին, որոնց գլխավորում էր Մոսկվայից եկած գեղասահորդուհին՝ Անաստասիան: Աղջիկը պատմեց, որ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը: Հետո խոստացավ, որ հայերեն վարժ խոսել է սովորելու: Անաստասիայի ասածն ու խոստումները ստիպեցին հարցնել արմատների մասին: Պարզվեց՝ Անաստասիան Գալուստյան է, հոր կողմից՝ հայուհի:

© Sputnik / Асатур ЕсаянцԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սահադաշտում
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սահադաշտում

«Երեք տարեկանից սահադաշտում եմ, այսինքն՝ արդեն 13 տարի: Հպարտ եմ, որ մասնակցել եմ Երևանի սահադաշտի բացմանը: Շատ լավ սառույց է ու հաճելի ջերմաստիճան»,-ոգևորված ասաց Անաստասիա Գալուստյանը:

Ավելացնենք, որ Երևանի սահադաշտի շինարարությունը սկսվել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին: Շենքն ամբողջությամբ 7820 քմ տարածք ունի: Հիմնական նախագծային աշխատանքները կատարել է Մոսկվայի սպորտային տեխնոլոգիաների հայտնի ընկերությունը: Բացի պրոֆեսիոնալ գեղասահորդներից, նոր սահադաշտ կարող են այցելել բոլոր ցանկացողները:

© Sputnik / Asatur YesayantsԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սահադաշտը
Школа фигурного катания в Ереване - Sputnik Արմենիա
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սահադաշտը
Լրահոս
0